World Armenian Youth Network

Դարձիր ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչ

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (ՈՍՏԱՅՆ) գրանցված լինելով որպես միջազգային երիտասարդական կազմակերպություն և հանդիսանալով հովանոց կառույց Սփյուռքում գործող հայկական երիտասարդական կառույցների, խմբերի, կրթական ու մշակութային կառույցների համար՝ ամրապնդում է Հայրենիք-Սփյուռք կապը, համախմբում է հայ երիտասարդությանն ազգային ինքնության և ազգային արժեհամակարգի պահպանման գաղափարի շուրջ, բարձրացնում է սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների ու երիտասարդների դերն իրենց համայնքներում, նպաստում է Հայրենիքում և Սփյուռքում երիտասարդական քաղաքականության մշակմանը, իրագործմանը և երիտասարդական աշխատանքի զարգացմանը:

Ելնելով վերոհիշյալից՝ ՈՍՏԱՅՆը Սփյուռքի 18 տարին լրացած երիտասարդներին հնարավորություն է ընձեռում իրենց երկրներում դառնալու ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչ: Հայտադիմումների հիման վրա ՈՍՏԱՅՆի ներկայացուցչի նշանակումը հաստատվում է վարչություն հերթական նիստերի ժամանակ՝ տարին չորս անգամ:

ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչները հնարավորություն են ստանում.

-ընդգրկվել ՈՍՏԱՅՆի համահայկական երիտասարդական ցանցում և գործակցել այլ հայկական կառույցների ներկայացուցիչների հետ,

-մասնակցել համահայկական կրթական ու մշակութային ծրագրերին, քարոզարշավներին, համաժողովներին, ամառային դպրոցներին, ֆորումներին, սեմինարներին, փառատոներին ու այլ նախաձեռնություններին,

-ձեռք բերել գործընկերներ և համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, որոնք կարող են վերաբերել ծրագրերի մշակմանն ու կառավարմանը, ֆինանսավորման հնարավորություններին, հաղորդակցության ժամանակակից մեթոդներին, իրավունքների ու շահերի պաշտպանությանը և այլն,

-առաջ քաշել սեփական նախաձեռնությունները և դրանք լսելի դարձնել միջազգային ու համահայկական մակարդակներում, համատեղ ջանքերով ազդել տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացների վրա,

-սեփական գործունեությունը լայնորեն լուսաբանել հայկական ԶԼՄ-երում, ՈՍՏԱՅՆի ինտերնետային կայքում և սոցիալական ցանցերում,

-թարմ լուրեր ստանալ ՈՍՏԱՅՆից ու ցանցի անդամ կառույցներից, օգտակար տեղեկատվություն` տարբեր երկրներում տեղի ունեցող երիտասարդական, կրթական ու մշակութային ծրագրերի, դրանց մասնակցության հնարավորությունների մասին:

ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչների իրավունքներն ու պարտականությունները`

ՈՍՏԱՅՆ ներկայացուցիչն իրավունք ունի`

ա/ ներկայացնել ՈՍՏԱՅՆԸ իր բնակության երկրում՝ այլ կառույցների հետ հարաբերություններում,

բ/ մասնակցել ՈՍՏԱՅՆի ղեկավար և այլ մարմինների աշխատանքներին,

գ/ ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ,

դ/ սպառիչ տեղեկատվություն ստանալ ՈՍՏԱՅՆի գործունեության մասին,

ե/ մասնակցել ՈՍՏԱՅՆի կազմակերպած միջոցառումներին, ծրագրերին:

ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչը պարտավոր է`

ա/ հոգ տանել ՈՍՏԱՅՆի հեղինակության մասին` այն ներկայացնելով սեփական բնակության երկրում,

բ/ կատարել ՈՍՏԱՅՆի կանոնադրական պահանջները, ղեկավար մարմինների որոշումները:

ՈՍՏԱՅՆի համահայկական ցանցին միանալու և որպես ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչ հանդես գալու համար  խնդրում ենք wostayn@gmail.com էլ-հասցեին ուղարկել լրացված հայտադիմումը և ինքնակենսագրականը՝ լուսանկարով:

Հարցերի դեպքում ազատ զգացեք զանգահարելու +374 98 581891 կամ +374 77 105328 հեռախոսահամարներին, կամ ուղարկել նամակ wostayn@gmail.com էլ-հասցեին:

Հարգանքով՝

ՈՍՏԱՅՆի քարտուղարություն

Upcoming events

August 2017
M T W T F S S
« Apr    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները