World Armenian Youth Network

Կազմակերպությունների համար

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն)  համախմբելով հայկական երիտասարդական կազմակերպություններին, միություններին և ակումբներին` նրանց կարողությունները ի սպաս է դնում Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապի զարգացմանը, համահայկական մասնակցություն պահանջող և համազգային կարևորություն ունեցող հայապահպանության խնդիրների արդյունավետ լուծմանը:

ՈՍՏԱՅՆին անդամակցելու համար անհրաժեշտ  է գրավոր դիմել ՈՍՏԱՅՆի վարչությանը` ներկայացնելով.

ա/ լրացված հայտաթերթիկը,

բ/ ՈՍՏԱՅՆ-ին անդամակցելու մասին կառույցի ղեկավար մարմնի որոշման պատճենը,

գ/ կանոնադրությունը (նաև՝ թարգմանված ՈՍՏԱՅՆի աշխատաքային լեզուներից որևէ մեկով՝ հայերեն, անգլերեն, ռուսերեն),

դ/ ՈՍՏԱՅՆի խորհրդում ներկայացուցիչ նշանակելու մասին ղեկավար մարմնի որոշումը, ներկայացուցչի տվյալները:

Նոր անդամ կառույցների ընդունելության մասին վարչությունը որոշում կայացնում է իր հերթական նիստերի ժամանակ՝ տարին չորս անգամ: Մինչ այդ դիմորդ կազմակերպությունը համարվում է ՈՍՏԱՅՆի թենկածու անդամ և օգտվում է բոլոր իրավունքներից, բացի` ՈՍՏԱՅՆի ղեկավար մարմիններում ընտրելու և ընտրվելու իրավունքից:

ՈՍՏԱՅՆի անդամ կառույցները հնարավորություն են ստանում.

-ընդգրկվել ՈՍՏԱՅՆի համահայկական երիտասարդական ցանցում և գործակցել այլ հայկական կառույցների հետ,

-մասնակցել համահայկական կրթական ու մշակութային ծրագրերին, քարոզարշավներին, համաժողովներին, ամառային դպրոցներին, ֆորումներին, սեմինարներին, փառատոներին ու այլ նախաձեռնություններին,

-ձեռք բերել գործընկերներ և համապատասխան գիտելիքներ ու հմտություններ, որոնք կարող են վերաբերել ծրագրերի մշակմանն ու կառավարմանը, ֆինանսավորման հնարավորություններին, հաղորդակցության ժամանակակից մեթոդներին, իրավունքների ու շահերի պաշտպանությանը և այլն,

-առաջ քաշել սեփական նախաձեռնությունները և դրանք լսելի դարձնել միջազգային ու համահայկական մակարդակներում, համատեղ ջանքերով ազդել տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացների վրա,

-սեփական գործունեությունը լայնորեն լուսաբանել հայկական ԶԼՄ-երում, ՈՍՏԱՅՆի ինտերնետային կայքում և սոցիալական ցանցերում,

-թարմ լուրեր ստանալ ՈՍՏԱՅՆից ու ցանցի անդամ կառույցներից, օգտակար տեղեկատվություն` տարբեր երկրներում տեղի ունեցող երիտասարդական, կրթական ու մշակութային ծրագրերի, դրանց մասնակցության հնարավորությունների մասին:

ՈՍՏԱՅՆի անդամ կառույցների իրավունքներն ու պարտականությունները

ՈՍՏԱՅՆ անդամ կառույցի ներկայացուցիչն իրավունք ունի`

ա/ ընտրել և ընտրվել ղեկավար և այլ մարմիններում,

բ/ ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ,

գ/ սպառիչ տեղեկատվություն ստանալ ՈՍՏԱՅՆի գործունեության մասին,

դ/ մասնակցել ՈՍՏԱՅՆի կազմակերպած միջոցառումներին, ծրագրերին:

ՈՍՏԱՅՆի անդամը պարտավոր է`

ա/ հոգ տանել ՈՍՏԱՅՆի հեղինակության մասին,

բ/ կատարել ՈՍՏԱՅՆի կանոնադրական պահանջները, ղեկավար մարմինների որոշումները,

գ/ մուծել մուտքի վճար և անդամավճար, որի չափն ամսական 1000 դրամ է, իսկ վճարման կարգը սահմանում է վարչությունը:

ՈՍՏԱՅՆի համահայկական ցանցին անդամագրվելու համար խնդրում ենք պահանջվող փաստաթղթերը (լրացված հայտաթերթիկը, ՈՍՏԱՅՆ-ին անդամակցելու մասին կառույցի ղեկավար մարմնի որոշումը, կազմակերպության կանոնադրությունը, ՈՍՏԱՅՆի խորհրդում ներկայացուցիչ նշանակելու մասին ղեկավար մարմնի որոշումը և նրա տվյալները) ուղարկել wostayn@gmail.com էլ-հասցեին:

Հարցերի դեպքում ազատ զգացեք զանգահարելու +374 98 581891 կամ +374 77 105328 հեռախոսահամարներին, կամ ուղարկել նամակ wostayn@gmail.com էլ-հասցեին:

Հարգանքով՝

ՈՍՏԱՅՆի քարտուղարություն

 

Upcoming events

August 2017
M T W T F S S
« Apr    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները