World Armenian Youth Network

Posts in category Նորություններ

Զորակցական հավաք Բարսելոնայում

10

Բարսելոնահայությունն անմասն չմնալով արցախյան վերջին զարգացումների կապակցությամբ իրականացված նախաձեռնություններից` իր զորակցական հավաքով միացավ տարբեր քաղաքներում կազմակերպվող երթերին։ Զորակցական հավաքը` նվիրված հայոց բանակին և արցախահայությանը, տեղի ունեցավ ապրիլի 10-ին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապետական պատվիրակ, Իսպանիայի և Պորտուգալիայի ընդհանուր փոխանորդ Տ. Սասուն Ծ. վրդ. Զմրուխտեանի գլխավորությամբ: Ս. Պատարագի ընթացքում Հայաստանի և Արցախի անսասանության համար իրականացվեց «Կարգ [...]

Բելգիայի հայ համայնքը Արցախի կողքին է. Շահնուր Մինասյան

է

«Արցախում սկսված ռազմական գործողությունների լուրը լսելուց ի վեր Բելգիայի հայ համայնքը շատ անհանգիստ, միաժամանակ մարտական վիճակում է հայտնվել: Հեռվում գտնվելով՝ կարծես անզորության զգացումով ենք պատված, քանի որ  ամեն կերպ փորձում ենք օգտակար լինել դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց «ՆՈՒԱՐԴ» մշակութային միության երիտասարդական կառույցի ղեկավար Շահնուր Մինասյանը: Շահնուր Մինասյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացում [...]

Քննարկում «Հայերի վիճակն աշխարհում» տարեկան զեկույցի վերաբերյալ

IMG_4594

Համաձայն 2015թ. սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի որոշման՝ ձևավորվելու է Համահայկական խորհուրդ, որի ամենամյա նիստերում քննարկվելու է նաև «Հայերի վիճակն աշխարհում» զեկույցը: 2016թ. առաջին զեկույցը ներկայացնելու է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ համագործակցելով համապատասխան պետական գերատեսչությունների, համահայկական կազմակերպությունների, սփյուռքյան կառույցների և տարածաշրջանային հանձնախմբերի հետ: Այս առթիվ ս/թ. մարտի 15-ին Սփյուռքի [...]

Եվս մեկ քայլ դեպի երիտասարդական աշխատանքի զարգացում

1918189_491607301041487_926836287216349649_n

Ս/թ. մարտին 1-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (ԵԵՀ) կողմից կազմակերպված «Remix » սեմինարը, որին մասնակցություն են ցուցաբերում միջազգային հարթակում երիտասարդական ոլորտի քաղաքականության մշակման և երիտասարդների ակտիվ մասնակցության գործում կարևոր դերակատարում ունեցող կազմակերպություններ: Մասնակից կազմակերպությունների շարքում է նաև Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը` հանձին կազմակերպության գլխավոր քարտուղար Հայասա Թահմազյանի: Սեմինարի նպատակն է բարձրացնել մասնակից կազմակերպությունների կողմից [...]

ՈՍՏԱՅՆ-ի ուղերձը Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ

Sumgait

Լրանում է Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցը: 1988 թվականի փետրվարին, ի պատասխան Արցախը Հայաստանին միացնելու մասին պահանջով բողոքի խաղաղ ակցիաների, ադրբեջանական իշխանությունների հանցավոր թողտվությամբ և այդ ժամանակ Ադրբեջանի ողջ տարածքում իշխող հակահայկական հիստերիայի մթնոլորտում Սումգայիթի հայերը դարձան ադրբեջանական ոստիկանության և ամբոխի կողմից հստակ կազմակերպված ջարդերի զոհ։ Ադրբեջանի ազգայնական շրջանակների նույն դաժանություններն այնուհետև շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանում, Մարաղայում [...]

Արցախյան հակամարտության մասին հանդիպում Բարսելոնայում

12783711_1050754724985631_8527496017535718048_o

Բարսելոնայի հայ երիտասարդություն, Բարսելոնայի Հայկական Մշակութային Միությունը կազմակերպում է զրույց-հանդիպում` «ԱՐՑԱԽ, ՄԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» թեմայով։ Միջոցառումը տեղի կունենա՝ փետրվարի 28-ին, ժամը՝ 16:00-ին, Հայ Տանը: Հասցե՝ calle Enric Granados, 111, 3º 2ª, Barcelona. Լեզուն` հայերեն:

Ավելի լավ ապագա Հայաստանում

16020061

Ս/թ. փետրվարի 20-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Սիրահայ  երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում-սեմինար «Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը, երիտասարդների ձայնը և ակտիվ մասնակցությունը համայնքային և միջազգային հարթակներում» թեմաների շուրջ: Հանդիպմանը հրավիրված բանախոսներն էին Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի գլխավոր քարտուղար Հայասա Թահմազյանը և Երիտասարդական ակումբների դաշնության գլխավոր քարտուղար Սիրարփի [...]

«Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը». հանդիպում-սեմինար

US-Embassy-funded-Project-Targets-Syrian-Youth-Educational-Needs-8

2016թ. փետրվարի 20-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի և Երիտասարդական ակումբների դաշնության հետ համատեղ կիրականացնի աշխատանքային սեմինար-հանդիպում «Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը, երիտասարդների ձայնը և ակտիվ մասնակցությունը համայնքային և միջազգային հարթակներում» խորագրով թեմաների շուրջ: Աշխատանքային սեմինար-հանդիպումը կազմակերպվում է «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից իրականացվող «Սիրահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակում, որի [...]

Բելգիայում ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության պատվոգրով

12670864_1084019211620467_3718941927294831048_n

Ս/թ. հունվարի 28-ին Բելգիայում Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչ, «Նուարդ» հայկական մշակութային միության երիտասարդաց թևի ղեկավար Շահնուր Մինասյանը պարգևատրվեց պատվոգրով՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, Բելգիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը և Հայոց ցեղասպանության ճանաչման գործին աջակցելու համար: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից տրված պատվոգիրը Շահնուր Մինասյանին հանձնեց Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր [...]

Կազմակերպվում է հայկական ավանդական պարերի դասընթաց Ֆրանկֆուրտում

12716351_995078137250355_2048355253641418957_o

Գերմանիայում բնակվող հայ երիտասարդություն, Ս/թ. փետրվարի 20-ին Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի անդամ «ՀԱՅՔ» ակումբը, Հեսենի հայկական մշակութային միության և «ՇԱՎԻՂ» կրթամշակութային նախաձեռնության հետ համատեղ Ֆրանկֆուրտում կազմակերպում են հայկական ավանդական պարերի դասընթաց: Օրը, ժամը` 20.02.2016, 13:00-18:00 Անցկացման վայրը Մուտքն ազատ է: Հարցերի դեպքում զանգահարել 0178 7904561 հեռախոսահամարին:

Upcoming events

December 2017
M T W T F S S
« Apr    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները