World Armenian Youth Network

Posts in category Գալիք Ծրագրեր

Մասը դարձիր ՈՍՏԱՅՆի հավաքին Հայաստանում

10801496_799613863429284_4326957481731875951_n

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը, կարևորելով Սփյուռքի երիտասարդական կառույցների դերակատարումը Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդման և զարգացման գործում, արժեվորելով միջազգային հարթակում առկա հնարավորությունները երիտասարդական ոլորտում հայրենանպաստ և բազմաճյուղ գործունեություն իրականացնելու համար, բարձր գնահատելով համահայկական երիտասարդական կառույցների համագործակցությունը և ակտիվ մասնակցությունը համահայկական մասնակցություն պահանջող և համազգային կարևորություն ունեցող հայապահպանության խնդիրների արդյունավետ լուծման գործում՝ հրավիրում է Սփյուռքում գործող երիտասարդական կառույցների [...]

Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույց. Հանդիպում Գյումրիում

Logo-WOSTAYN - 1

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույց» ծրագրի շրջանակներում մայիսի 7-ին, ժամը 10:30-ին Գյումրի  Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպում է հանդիպում Գյումրիի երիտասարդ առաջնորդների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում կներկայացվեն. -Ոստայնը, կառուցվածքն ու համահայկական նախաձեռնությունները, իրականացված ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը, -Գյումրին երիտասարդական մայրաքաղաք. նախապատրաստական փուլն [...]

Արցախյան հակամարտության մասին հանդիպում Բարսելոնայում

12783711_1050754724985631_8527496017535718048_o

Բարսելոնայի հայ երիտասարդություն, Բարսելոնայի Հայկական Մշակութային Միությունը կազմակերպում է զրույց-հանդիպում` «ԱՐՑԱԽ, ՄԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ» թեմայով։ Միջոցառումը տեղի կունենա՝ փետրվարի 28-ին, ժամը՝ 16:00-ին, Հայ Տանը: Հասցե՝ calle Enric Granados, 111, 3º 2ª, Barcelona. Լեզուն` հայերեն:

«Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը». հանդիպում-սեմինար

US-Embassy-funded-Project-Targets-Syrian-Youth-Educational-Needs-8

2016թ. փետրվարի 20-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի և Երիտասարդական ակումբների դաշնության հետ համատեղ կիրականացնի աշխատանքային սեմինար-հանդիպում «Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը, երիտասարդների ձայնը և ակտիվ մասնակցությունը համայնքային և միջազգային հարթակներում» խորագրով թեմաների շուրջ: Աշխատանքային սեմինար-հանդիպումը կազմակերպվում է «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից իրականացվող «Սիրահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակում, որի [...]

Կազմակերպվում է հայկական ավանդական պարերի դասընթաց Ֆրանկֆուրտում

12716351_995078137250355_2048355253641418957_o

Գերմանիայում բնակվող հայ երիտասարդություն, Ս/թ. փետրվարի 20-ին Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի անդամ «ՀԱՅՔ» ակումբը, Հեսենի հայկական մշակութային միության և «ՇԱՎԻՂ» կրթամշակութային նախաձեռնության հետ համատեղ Ֆրանկֆուրտում կազմակերպում են հայկական ավանդական պարերի դասընթաց: Օրը, ժամը` 20.02.2016, 13:00-18:00 Անցկացման վայրը Մուտքն ազատ է: Հարցերի դեպքում զանգահարել 0178 7904561 հեռախոսահամարին:

«Ի՞ՆՉ Է ՄԵԾ ՊԱՀՔԸ, ԻՆՉՈ՞Ւ ՊԱՀՔ ՊԱՀԵԼ և ԻՆՉՊԵ՞Ս» զրույց-հանդիպում Բարսելոնայում

Հանդիպում-Զրույց Հայր Սասունի հետ

Իսպանիայում Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչ Բարսելոնայի Հայկական Մշակութային Միությունը` Բարսելոնայի Հայ Առաքելական Եկեղեցու հետ համատեղ կազմակերպում են զրույց-հանդիպում Հայր Սասունի հետ: Հանդիպման թեման է «Ի՞ՆՉ Է ՄԵԾ ՊԱՀՔԸ, Ի՞ՆՉՈՒ ՊԱՀՔ ՊԱՀԵԼ և Ի՞ՆՉՊԵՍ»: Հանդիպումը տեղի կունենա՝ փետրվաի 6-ին, ժամը` 19։00-ին, Հայ Տանը: Հասցե՝ c/Enric Granados, 111, 3օ 2a, Բարսելոնա։ Սիրով սպասում ենք Ձեզ։

(English) A Europe of Diasporas International Photo Competition

Europe of Diasporas Photo Contest

Sorry, this entry is only available in English.

Սուրբ Սարգիս՝ երիտասարդների և սիրո բարեխոս

777

Սիրելի երիտասարդներ, Հունվարի 22-ին, ժամը 18։30-ին Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում են միասին նշելու երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված տոնը: Ազգային երգն իր ժամանակակից մոտեցմամբ, ազգային պարը, հետաքրքրաշարժ մրցութային խաղերը, քահանայի մեկնաբանությունը տոնի խորհրդի և այն նշելու արարողակարգի մասին, թեմատիկ նվերները, և, վերջապես, ազգային ավանդույթը ներկայացնող [...]

Պահված հուշեր, ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-րդ տարելիցին ընդառաջ

Genocide100

Սիրելի երիտասարդներ, Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (WostAYN) ընդառաջ գնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ տպագրելու և հանրությանն է ներկայացնելու ցեղասպանությունից մազապուրծ եղած անձանց պատմությունների, հուշերի մասին պատմող գիրք: *** Ոստայնը միավորելով արտերկրում գործող ավելի քան 20 հայկական կազմակերպություններ՝ նախաձեռնում է վեր հանել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած անձանց պատմությունները՝ տպագրելով գիրք այդ մասին: Նախաձեռնությունը նպատակ ունի հասարակության [...]

(English) Y-work for Peace?

10628050_944822988864410_5326349401158257277_n

Upcoming events

October 2017
M T W T F S S
« Apr    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները