World Armenian Youth Network

Ամանորյա նվերներ սիրիահայ մանուկներին

12433093_10200971066796445_1866415887_o

Ս/թ. դեկտեմբերի 26-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության ամենամյա «Տաքուկ Ամանոր» բարեգործական ձեռնարկի շրջանակում ՈՍՏԱՅՆը նվերներ մատուցեց 20 սիրիահայ մանուկների:

Ամանորի նախաշեմին Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (ՈՍՏԱՅՆ) նախաձեռնեց և իրականացրեց «Christmas bank» խորագրով ծրագիրը` նվերներ հավաքել և հատկացնել Հայաստանում ապաստան գտած սիրիահայ մանուկներին:

12421427_1662727130647555_1225522922_nՀայաստանաբնակ երիտասարդները համախմբվելով ՈՍՏԱՅՆի շուրջ՝ ջանասիրաբար աջակցություն ցուցաբերեցին նախաձեռնության կյանքի կոչմանը: Ծրագրին իրենց ուրույն մասնակցությունն ունեցան «Երևանյան կիսամարաթոն» նախաձեռնության անձնակազմը՝ տրամադրելով շապիկներ ու պայուսակներ, և Երիտասարդական ակումբների դաշնությունը՝ ապահովելով քաղցրեղենը:

Փոքր քայլերով, բայց նշանակալի արդյունքներով ՈՍՏԱՅՆի «Christmas bank» խորագրով նախաձեռնությունը կկրի շարունակական բնույթ և գալիք տարիներին հասնելով Հայաստանի բոլոր անկյունները՝ խաղաղ ու անհոգ մանկություն կմաղթի մանուկներին:

 12421653_880575598728411_647652182_n12404199_1662726607314274_1555769727_n 12434611_880575115395126_233395001_n 12431717_880574962061808_1202923009_n 12380270_880574898728481_279127231_n

Upcoming events

August 2017
M T W T F S S
« Apr    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները