World Armenian Youth Network

«Ես սիրեցի հայ աղջիկներին». «Երիտասարդական աշխատանքը եվրոպական քաղաքացիության համար» ուսուցողական դասընթացի մասնակիցները՝ Հայաստանի եւ հայերի մասին

«Ես սիրեցի Հայաստանը, շատ էի լսել նրա մասին, ուզում էի գալ այստեղ: Ես շատ հայ ընկերներ ունեմ Ֆրանսիայում, փորձել էի հայկական գինի, ուզում էի այն նորից փորձել Հայաստանում: Այստեղ ամեն ինչ գեղեցիկ է, արեւը փայլում է, ինձ համար բացահայտում էր Երեւանը… բառ չեմ գտնում ներկայացնելու հայերի հյուրասիրությունը»,- այսպես է Հայաստանի մասին խոսում ֆրանսուհի Աննա Ֆայքը: Նա այստեղ է Համաշխարհային հայկական երիտասարդական Ոստայնի կողմից օգոստոսի 13-ից 21-ը Երևանում իրականացվող «Երիտասարդական աշխանաքը եվրոպական քաղաքացիության համար» ուսուցողական դասընթացի շրջանակներում:«Առավոտ երիտասարդականը» ավելի վաղ անդրադարձել էր՝ ծրագրին, որին հայ երիտասարդների հետ միասին մասնակցում են Վրաստանից, Ֆրանսիայից, Մոլդովայից, Լատվիայից, Պորտուգալիայից, Լեհաստանից և Ուկրաինայից երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության «Youth in Action» ծրագրի շրջանակում: Ուսուցողական ծրագրի ընթացքում քննարկվել են ժողովրդավարության, մարդու իրավունքների, եվրաինտեգրման գործընթացի հիմնախնդիրները: Երիտասարդները քննարկումների ընթացքում ներկայացրել են միասնական Եվրոպա կառուցելու իրենց տեսլականը: Մասնակիցները մեծ տպավորություններով պետք է գնան Հայաստանից: Ասում է՝ դասընթացի շրջանակներում քննարկվել են եվրոպական քաղաքացիությանը վերաբերող հետաքրքիր թեմաներ եւ նաեւ կիսվել են տարբեր երկրների երիտասարդների հետ սեփական երկրի փորձով. «Հրաշալի գաղափար էր այս ծրագիրը. գալ եւ ծանոթանալ եվրոպական տարածքի բնակիչների հետ: Իսկապես հետաքրքիր է կիսվել երկրների փորձով: Հիանալի էր այցելել հայկական եկեղեցիներ, եղել ենք Էջմիածնում, իմացանք, որ Հայաստանը աշխարհի առաջին պետությունն է, որ պետականորեն ընդունել է քրիստոնեությունը»,- ասում են նրանք:

Upcoming events

October 2017
M T W T F S S
« Apr    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները