World Armenian Youth Network

Մեկ գիրք, մեկ ճակատագիր

«Մեկ գիրք, մեկ ճակատագիր»: Այս խորագիրն է կրում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի նախաձեռնությունը` միտված հարստացնելու Հայաստանի այն կառույցների գրադարանները, որոնք կարևոր դերակատարում ունեն երիտասարդ սերնդի ուսուցման և զարգացման գործում:12204781_899755653464686_1430698475_n Համագործակցելով Երիտասարդական ակումբների դաշնության` ի դեմս Գեղարքունիքի մարզի «Համայնքի Զարկերակ» երիտասարդական ՀԿ-ի հետ` ՈՍՏԱՅՆը 2015թ-ի նոյեմբերի 3-ին «Մեկ գիրք, մեկ ճակատագիր» նախաձեռնության շրջանակում գեղարվեստական գրքեր տրամադրեց Գեղարքունիքի մարզի Վարդենիկ գյուղի Արտակ Օհանյանի անվ. թիվ 2 հիմնական դպրոցին:

«Աշակերտները մեծ ոգևորվածությամբ դիմավորեցին մեզ, և հետաքրքրվածությամբ աչքի անցկացնելով գրքերը՝ յուրաքանչյուրն ընտրեց իրեն հոգեհարազատ գիրքը», – հայտնում է «Համայնքի Զարկերակ» երիտասարդական ՀԿ-ի նախագահ Արտուշ Խաչատրյանը:

12200900_899754766798108_1065273116_nԿարևորելով գրքի շարունակական դերը նոր սերնդի կրթման գործում` ՈՍՏԱՅՆը պատրաստվում է նախաձեռնության շրջանակում գրքեր տրամադրել Հայաստանի տարբեր անկյուններում գտնվող գրադարաններին և նպաստել նոր սերնդի սոցիալ-մշակութային, հոգևոր զարգացմանը, կրթության որակի բարելավմանը:

Upcoming events

December 2017
M T W T F S S
« Apr    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները