World Armenian Youth Network

Սբ. Սարգսի տոնը որպես հայ երիտասարդության միասնության առհավատչյա

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ ս/թ. հունվարի 22-ին կազմակերպվեց երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառում:

Շուրջ 100 տեղաբնակ և սիրիահայ երիտասարդներ համախմբվելով ազգային և եկեղեցական տոնի շուրջ՝ ազգային երգ ու պարով, թեմատիկ խաղերով և բարձր տրամադրությամբ նշեցին տոնը:

Միջոցառման մասնակիցներին իր օրհնությունն էր բերել Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վարդան քահանա Գափոյանը: Ներկայացնելով տոնի խորհուրդը և շեշտելով Սբ. Սարգսի անսասան նվիրումի խորհրդանիշ լինելը՝ հոգևոր հովիվը հորդորեց երիտասարդներին ունենալ անխախտ հավատք, քանզի այն ապավենն է զորության և ճշմարիտ կյանքի:

Միջոցառման ընթացքում «ՀԱԼԷՊ» կազմակերպության պատանյաց խմբի անդամները ներկայացրեցին Քեսապի պարը, Երիտասարդական ակումբների դաշնության «FYCA Band» խումբը հանդես եկավ ժողովրդական երգերի շարանով, սիրիահայ պատանիներից կազմված երգչախումբը ներկայացրեց հայրենասիրական երգեր: Այնուհետև ազգային գիտակցությունն ու արժեքները երիտասարդության շրջանում խրախուսող մի խումբ հայ երիտասարդներ հանդես եկան ազգային երգ ու պարերով, հնարավորություն ընձեռեցին մասնակից երիտասարդներին սովորելու ազգային պարերը:

Միջոցառման մասնակիցներին տրամադրվեցին թեմատիկ նվերներ Արարատյան Հայրապետական թեմի կողմից, ինչպես նաև մրցութային խաղերի շրջանակում նվերներ հատկացվեցին «Մուղդուսյան» արվեստի կենտրոնի և ձեռագործ աշխատանքների «ՎանԱրտ» նախաձեռնության կողմից:

Երիտասարդական ակումբների դաշնության օտարերկրացի կամավորների կողմից պատրաստած աղի բլիթները տրամադրվեցին միջոցառման մասնակիցներին:

Միջոցառման հրապարակայնությունը ապահովեց  «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ-ն:

Կազմակերպելով Սբ. Սարգսի տոնին նվիրված միջոցառումը՝ ՈՍՏԱՅՆ և «ՀԱԼԷՊ» կազմակերպությունները նպատակ ունեին ոչ միայն խրախուսել երիտասարդների շրջանում եկեղեցական և ազգային տոնի տարածումը, այլև Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների ակտիվ ներգրավումը հայաստանյան քաղաքացիական կյանք։ Իրենց ներկայությամբ մասնակից երիտասարդներին քաջալերեցին ՀՀ սփյուռքի նախարարության ներկայացուցիչները, իսկ Առաջին լրատվականը լուսաբանեց միջոցառումը՝ տեսանյութը հասանելի դարձնելով և´ Հայրենիքի, և´ Սփյուռքի հայրենակիցներին:

Որպես միջոցառման ավարտ՝ երիտասարդները դարձան բռունցք և բռնեցին միասնական շուրջպար:

886954_10208883633276010_2504190037618271304_o 12525507_393855240784808_4214478531778695991_o  12615543_10208883638276135_6305773878890374464_o 12513840_10208883655556567_618753463437242786_o12633489_393856277451371_3886666441709544463_o12548980_443080112483433_3525431095791639734_n

Upcoming events

August 2017
M T W T F S S
« Apr    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները