World Armenian Youth Network

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը միջազգային ծրագիր իրականացրեց Հայաստանում

Հունիսի 24-ից  հուլիսի 1-ը Հայաստանում տեղի ունեցավ «Երկրորդ կանգառ հանուն արդյունավետ ներգրավման» միջազգային կրթական ծրագիրը, որին մասնակցեցին երիտասարդ առաջնորդներ եվրոպական ավելի քան 10 երկրից։

Միջազգային կրթական ծրագիրն իրականացվում էր Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի (wostayn.net) կողմից՝ ԵԽ Եվրոպական երիտասարդական հիմնադրամի աջակցությամբ:

Ծրագրի հիմնական նպատակն էր մասնակիցներին և հայկական երիտասարդական կազմակերպություններին զինել համապատասխան գիտելիքով և հմտություններով, որոնք  կնպաստեն տարբեր երկրներում երիտասարդ նորեկների /փախստական, միգրանտ, տեղահանված և այլն/ ինտեգրման ու սոցիալիզացիայի արդյունավետության բարձրացմանը:

Ծրագրի նպատակներից էին՝

◦ Երիտասարդական կազմակերպություններին տրամադրել համապատասխան նյութեր, գործիքներ, ռեսուրսներ, որոնք միգրանտների, փախստականների ու այլ նորեկների ունակությունները բացահայտելու հնարավորություն կընձեռեն:

◦ Նպաստել երիտասարդական աշխատողների և երիտասարդական կազմակերպությունների դերի բարձրացմանը՝  «Երկրորդ կանգառ»-ում (երիտասարդական աշխատանքում) նորեկների ինտեգրման գործընթացը հարթ և ներդաշնակ դարձնելով հյուրընկալող հասարակության համար:

◦ Առաջիկա 6 ամիսների ընթացքում մասնակից երիտասարդական կառույցներում նորեկների թիվը մեծացնել՝ խրախուսելով միջմշակութային կրթությունը, հին և նոր միգրանտների միջև փորձի փոխանակումը:

◦ Մշակել ուղեցույց, հրատարակել և տարածել՝ ձգտելով աջակցել երիտասարդական աշխատանքի զարգացմանն ու երիտասարդական կազմակերպություններում նորեկների արդյունավետ ներգրավմանը:

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը նշում էր, որ «ծագիրն արդիական և շատ կարևոր է նաև Ոստայնի անդամ կառույցների՝ Եվրոպական երկրների հայ համայնքներում ակտիվացման և համահայկական երիտասարդական ցանցի ուժեղացման համատեքստում: Այն կնպաստի նաև Հայրենիքի հետ կապերի ամրապնդման, փորձի փոխանակման, ՀՀ նոր կառավարությանը հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից»:

Իրականացված ծրագրի շրջանակում մասնակիցները այցելություն կատարեցին Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն հկ՝ նրանց հետ զրուցելու Սիրիահայ նորեկների ունեցած խնդիրների մասին։ Քննարկումը իսկապես հետաքրքիր ստացվեց, քանի որ ներկաները բազում հարցեր ունեին Սիրիահայերին՝ հասարակությունում ներգրավելու շուրջ կուտակած փորձի, սովորած դասերի և առաջիկա անելիքների վերաբերյալ։

Ծրագիրը նաև հյուրընկալեց Հայաստանի սպորտի և երիտասարդության, սփյուռքի նախարարությունների ներկայացուցիչների, ովքեր զբաղվում են երիտասարդական, սփյուռքի խնդիրներով։ Մասնակիցները ոչ միայն տեղեկացան նախկինում ունեցած արդյունքների, ներկայիս տարվող աշխատանքների հետ, այլև հարցեր ուղղեցին Հայաստանում փոփոխվող իրավիճակում երիտասարդների դերի վերարժեվորման հետ կապված։

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն), որպես համահայկական երիտասարդական ծրագիր, նախաձեռնվել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից՝ ՀՀ Նախագահի և Եվրոպայի խորհրդի ֆինանսական աջակցությամբ: ՈՍՏԱՅՆԸ, որպես միջազգային կազմակերպություն, հիմնադրվել է 2006թ. նոյեմբերի 10-ին Երևանում:

2009թ-ին Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ: Այժմ Ոստայնը միավորում է 28 հայկական երիտասարդական կազմակերպություն Ավստրիայից, Բելառուսից, Բելգիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Կիպրոսից, Հունգարիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:

Ոստայնը ծառայելով հարթակ ազգային ինքնության պահպանման և հայ երիտասարդության հավաքական ուժի վերհանման ու զորեղացման համար՝ նպատակ ունի զարգացնել և ամրապնդել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը երիտասարդության  ոլորտում, նպաստել սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը,  ապահովել երիտասարդության ակտիվ մասնակցությունը Հայաստանում և Սփյուռքում երիտասարդությանն առնչվող կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, մարզական, քաղաքական հիմնախնդիրների վերհանմանն ու քննարկմանը, խրախուսել երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը տարբեր համահայկական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին:

Նշենք, որ ծրագրի վերջին՝ գնահատման փուլը տեղի կունենա այս տարվա աշնանը։ Այն նպատակ ունի վերջնական տեսքի բերել երիտասարդ նորեկների հետ աշխատելու վերաբերյալ ուղեցույց-ձեռնարկը, քննարկել ծրագրի ունեցած դերը և արժեքը, մշակել առաջիկը ռազմավարական անելիքները կազմակերպության և ցանցի շրջանակում՝ հատկապես Եվրոպական մակարդակում։

Հ․Գ․ Մեդիան նույնպես խոսեց այդ ծրագրի մասին․

Մենք նաև հյուրընկալվեցինք հեռուստաընկերության և ռադիոյի ուղիղ եթերներում․

SECOND STOP FOR EFFECTIVE INCLUSION Handbook for Youth Workers dealing with newcomers

Upcoming events

January 2019
M T W T F S S
« Dec    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները