World Armenian Youth Network

Ավելի լավ ապագա Հայաստանում

Ս/թ. փետրվարի 20-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության «Սիրահայ  երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակում տեղի ունեցավ հանդիպում-սեմինար «Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը, երիտասարդների ձայնը և ակտիվ մասնակցությունը համայնքային և միջազգային հարթակներում» թեմաների շուրջ:

Հանդիպմանը հրավիրված բանախոսներն էին Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի գլխավոր քարտուղար Հայասա Թահմազյանը և Երիտասարդական ակումբների դաշնության գլխավոր քարտուղար Սիրարփի Մանյանը:

Մանրամասն խոսելով ՀՀ-ում երիտասարդական աշխատանքի զարգացման փուլերի մասին` Հ. Թահմազյանը հանդիպման մասնակից թվով 30 սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին ներկայացրեց կազմակերպված երիտասարդության դերը քաղաքացիական կյանքում:

Իր հերթին Ս. Մանյանը երիտասարդներին տեղեկատվություն տրամադրեց Երիտասարդական ակումբների դաշնության, ՀՀ-ում երիտասարդական աշխատանքը խթանող այլ տեղական և միջազգային կառույցների ու ծրագրերի մասին:

Հանդիպման մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու և մանրամասն տեղեկատվություն ստանալու նաև երիտասարդական աշխատանքի մասը կազմող ոչ ֆորմալ կրթության մասին:

Հանդիպումն ավարտվեց երիտասարդների պատրաստակամությամբ՝ ներգրավվելու երիտասարդական աշխատանքում և մասը կազմելու ՀՀ-ի ակտիվ և կազմակերպված երիտասարդությանը:

1602005316020052   20160220_15383216020065 16020067 16020068 16020071

Upcoming events

April 2018
M T W T F S S
« Mar    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները