World Armenian Youth Network

Բելգիայի հայ համայնքը Արցախի կողքին է. Շահնուր Մինասյան

«Արցախում սկսված ռազմական գործողությունների լուրը լսելուց ի վեր Բելգիայի հայ համայնքը շատ անհանգիստ, միաժամանակ մարտական վիճակում է հայտնվել: Հեռվում գտնվելով՝ կարծես անզորության զգացումով ենք պատված, քանի որ  ամեն կերպ փորձում ենք օգտակար լինել դժվարին կացության մեջ հայտնված մեր հայրենակիցներին»,-«Հայերն այսօրի» թղթակցի հետ զրույցում ասաց «ՆՈՒԱՐԴ» մշակութային միության երիտասարդական կառույցի ղեկավար Շահնուր Մինասյանը:

Շահնուր Մինասյանը տեղեկացրեց, որ այս օրերի ընթացում համայնքում մեծ ակտիվություն է նկատվում. բոլորը սրտացավորեն զանգում են միություն, իրենց անկեղծ օգնությունն ու զորակցությունն առաջարկում Հայաստանին և Արցախին: Արդեն շուրջ 40 կամավորներ են հավաքագրվել, որոնք անհրաժեշտության դեպքում ռազմաճակատ կգան: Կամավորների թվում ազատամարտիկներ և նույնիսկ ծառայության չգնացած երիտասարդներ կան:

Համայնքը ադրբեջանական անօրեն գործողությունները մերկացնող բողոք-նամակ է ուղարկել բելգիական հեռուստաընկերություններից մեկին, սակայն նրանց ջանքերն ապարդյուն են անցել: Հեռուստաընկերությունն ի պատասխան տեղեկացրել է, որ որոշակի պատճառներից ելնելով նամակը հեռուստատեսությամբ չեն կարող հեռարձակել: Ընդհանրապես բելգիական մամուլը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցող իրադարձությունները շատ հպանցիկ է ներկայացնում այն պարզ պատճառով,  որ եվրոպական մամուլի ուշադրությունը սևեռված է Բրյուսելում վերջերս տեղի ունեցած ահաբեկչական գործողությունները լուսաբանելուն:

Բելգիահայերն անսացել են նաև ԼՂՀ  կառավարության՝ համայն հայությանն ուղղված կոչին և շուտով ֆինանսական օգնություն կուղարկեն համապատասխան հաշվեհամարին:

«Նախաձեռնել ենք բողոքի ցույց կազմակերպել Բելգիայում Ադրբեջանի դեսպանատան մոտ, որի մասին ավելի ուշ կտեղեկացնենք: Այս հարցում աշխատանքները համակարգում ենք Հայ Դատի գրասենյակի և Բելգիայում ՀՀ դեսպանատան հետ: Մեծ ոգևորություն են ցուցաբերում նաև տեղի հայ երիտասարդները, որոնք հայրենասիրական ոգով են լցված: Ցանկանում եմ՝ պատվով դուրս գանք այս օրհասական վիճակից և արժանի հակահարված տանք՝ վերջնական հրադադար և խաղաղություն պարտադրելով թշնամուն: Ուժ ու կորով եմ մաղթում մեր զինվոր-տղերքին և Արցախի բնակչությանը: Թո՛ղ նրանք իմանան, որ ամեն ինչով կսատարենք նրանց: Եթե հանկարծ լայնամասշտաբ գործողություններ սկսվեն, վստահեցնում եմ, որ նրանց կողքին կհայտնվենք»,-ասաց Շահնուր Մինասյանը:

Աղբյուրը` «Հայերն այսօր»

Upcoming events

December 2017
M T W T F S S
« Apr    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները