World Armenian Youth Network

Բելգիայում ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչը պարգևատրվեց Սփյուռքի նախարարության պատվոգրով

001Ս/թ. հունվարի 28-ին Բելգիայում Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի ներկայացուցիչ, «Նուարդ» հայկական մշակութային միության երիտասարդաց թևի ղեկավար Շահնուր Մինասյանը պարգևատրվեց պատվոգրով՝ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստելու, Բելգիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների կազմակերպմանը և Հայոց ցեղասպանության ճանաչման գործին աջակցելու համար:

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից տրված պատվոգիրը Շահնուր Մինասյանին հանձնեց Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության ղեկավար Թաթուլ Մարգարյանը:

12670864_1084019211620467_3718941927294831048_n

Կարևորելով և բարձր գնահատելով Բելգիայում Շահնուր Մինասյանի կողմից տարվող հայրենանպաստ գործունեությունը՝ ՈՍՏԱՅՆը հպարտ է իր շարքերում ունենալ Շահնուրի նման երիտասարդ առաջնորդներ, որոնք իրենց գիտելիքներն ու հմտությունները ծառայեցնում են Հայրենիք-Սփյուռք համագործակցության խորացմանը և օտար հողում ազգային ինքնության պահպանմանը:

Upcoming events

January 2018
M T W T F S S
« Dec    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները