World Armenian Youth Network

Եվս մեկ քայլ դեպի երիտասարդական աշխատանքի զարգացում

Ս/թ. մարտին 1-ին Ստրասբուրգում մեկնարկեց Եվրոպական երիտասարդական հիմնադրամի (ԵԵՀ) կողմից կազմակերպված «Remix » սեմինարը, որին մասնակցություն են ցուցաբերում միջազգային հարթակում երիտասարդական ոլորտի քաղաքականության մշակման և երիտասարդների ակտիվ մասնակցության գործում կարևոր դերակատարում ունեցող կազմակերպություններ:

Մասնակից կազմակերպությունների շարքում է նաև Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը` հանձին կազմակերպության գլխավոր քարտուղար Հայասա Թահմազյանի: Սեմինարի նպատակն է բարձրացնել մասնակից կազմակերպությունների կողմից տարվող աշխատանքների արդյունավետվությունը և նպաստել ԵԵՀ-ի և երիտասարդական կազմակերպությունների միջև գործակցության զարգացմանը:

Սեմինարը տևելու է 4 օր և նաև ծառայելու է հարթակ թվով 39 մասնակից կառույցների փոխհամագործակցության համար:

Հիշեցնենք ՝ Եվրոպական երիտասարդական հիմնադրամը ստեղծվել է 1972թ-ին և գործում է Եվրոպայի Խորհրդի կազմում:

SECOND STOP FOR EFFECTIVE INCLUSION Handbook for Youth Workers dealing with newcomers

Upcoming events

March 2019
M T W T F S S
« Dec    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները