World Armenian Youth Network

Զորակցական հավաք Բարսելոնայում

Բարսելոնահայությունն անմասն չմնալով արցախյան վերջին զարգացումների կապակցությամբ իրականացված նախաձեռնություններից` իր զորակցական հավաքով միացավ տարբեր քաղաքներում կազմակերպվող երթերին։

Զորակցական հավաքը` նվիրված հայոց բանակին և արցախահայությանը, տեղի ունեցավ ապրիլի 10-ին՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայրապետական պատվիրակ, Իսպանիայի և Պորտուգալիայի ընդհանուր փոխանորդ Տ. Սասուն Ծ. վրդ. Զմրուխտեանի գլխավորությամբ:

Ս. Պատարագի ընթացքում Հայաստանի և Արցախի անսասանության համար իրականացվեց «Կարգ Մաղթանաց Վասն Հայաստան և Արցախ Աշխարհաց»-ի արարարողություն, իսկ հայկական բանակի նահատակների ու խաղաղ բնակիչների հոգիների հանգստության համար՝ հոգեհանգստյան պաշտոն:

Օրվան պատգամը փոխանցեց Բարսելոնայի Հայկական մշակութային միության ատենապետ պրն․ Տաթև Սուլեանը: Նա ամփոփ ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատմությունը` անդրադառնալով «Միացում» շարժման ժամանակագրությանը, իրադարձություններին, ազատագրական պայքարի հանգրվաններին` հասնելով մինչև զինադադար:

Պրն. Սուլեանը կոչ արեց, որ ամեն մի հայ իր իսպանացի ու կատալոնացի ընկերների հետ Արցախի հակամարտության մասին զրուցելիս հիշեցնի, որ արցախահայությունն օրինական ճանապարհով և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա է ձեռք բերել իր անկախությունը, որը, սակայն, միջազգայնորեն չի ճանաչվել:

Սուրբ պատարագի ավարտին Բարսելոնայի Հայկական մշակութային միության մեկ օրյա դպրոցի սաները հայրենասիրական երգերով եզրափակեցին հավաքը:

1 2 3 4 56 7 8 9 1011 12 13 14 15

Upcoming events

June 2017
M T W T F S S
« Apr    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները