World Armenian Youth Network

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի հայտարարությունը Հայոց Ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ

101 տարի առաջ այս օրերին բեկվեց մի ողջ ժողովրդի ճակատագիր, 1915թ-ին արյունով դրոշմվեց մարդկության պատմությունը:

Այս օրերին աշխարհը խնկարկում և հարգանքի տուրք է մատուցում Հայոց ցեղասպանության՝ Մեծ Եղեռնի զոհերին: Բռնի տեղահանվելով իրենց բնօրրանից, կորցնելով ունեցվածքը, հազարամյակների ժառանգությունը և զոհ դառնալով երիտթուրքերի ազգայնամոլ գաղափարախոսությանը՝ Օսմանյան կայսրության ոճրագործ ձեռքով մեկ ու կես միլիոն հայեր մորթվեցին, տանջամահ ու սովամահ եղան: Իսկ նրանք, ովքեր բախտի կամոք ազատվեցին գազանի ճիրաններից, կազմեցին հայկական մեծ սփյուռքը:

101 տարի շարունակ համայն հայությունը միասնաբար վերարմատավորելով՝ վերիմաստավորում է պահանջը հայոց: Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել:

Պատմությունը ինքնին հուշում է, որ մենք պետք է դասեր քաղենք մարդկության դեմ գործած ոճրագործությունից: Հայոց ցեղասպանության անպատժելիությունն էր, որ խրախուսեց Ադոլֆ Հիտլերին, արտասանելով «Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին…», իրագործել հրեաների Հոլոքոստը:

Ցավալի է, բայց փաստ, որ մինչև հիմա Օսմանյան կայսրության իրավահաջորդը շարունակում է ժխտել ակնհայտ փաստը: Մենք յուրաքանչյուրս պետք է գիտակցենք՝ ցեղասպանության ժխտումը հանցագործության շարունակությունն է:

Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը ոչ միայն հայ ժողովրդի խնդիրն է, այլև համայն մարդկության: Միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը:

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը, որը համախմբում է Հայոց ցեղասպանության արդյունքում գոյացած հայկական Սփյուռքի երիտասարդական կառույցներին, Հայոց ցեղասպանությունը վերապրածների սերունդներին, դատապարտում է ներկայիս Թուրքիայի հանրապետության ժխտողական քաղաքականությունը:

Կոչ ենք անում ողջ առաջադեմ երիտասարդությանը միանալու՝ ապրիլի 24-ին ոգեկոչելու մարդկության դեմ 101 տարի առաջ իրագործված ոճրի զոհերի հիշատակը և դատապարտելու Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը:

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն

Upcoming events

September 2017
M T W T F S S
« Apr    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները