World Armenian Youth Network

Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարան

«Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարան» ուսուցողական դասընթացն իրականացրեց Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆԸ երիտասարդության մայրաքաղաք Չարենցավանում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:

23333911_1575634319194731_2249883046289295560_o 23467255_1575637789194384_8324808447581831505_o

Հաշվի առնելով մարզաբնակ երիտասարդ առաջնորդների կարիքները, օգտագործելով Ոստայնի մասնագետների կողմից մշակված ու հրատարակված «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույցը», ինչպես նաև երիտասարդության ոլորտի մասնագետների փորձն ու գիտելիքները կազմակերպվեց ուսուցողական դասընթաց, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր մարզերից, Արցախից ո Ջավախքից երիտասարդներ:

23406037_1575636739194489_2285764902344217388_o 23334059_1575639125860917_4397175836888782345_o 23622027_1579382065486623_3051194245027252110_n 23415652_1575635572527939_1192455493383467141_o

Դասընթացը կազմակերպված էր ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ, դերային խաղերով, ինչպես նաև համատեղ թեմայի ուսումնասիրությամբ ու քննարկմամբ:  Մարզաբնակ երիտասարդ առաջնորդները ուսուցման արդյունքում ձեռք բերեցին գիտելիքներ ու հմտություններ առաջնորդի առանձնահատկությունների, կազմակերպական կառավարման, կամավորների ներգրավվման, ժամանակի ու ռիսկի կառավարման, անձնակազմի ու մարդկային ռեսուրսների զարգացման, ֆինանսավորման հայտայթման և դրամահավաքի, հանրային կապերի և կազմակերպության հանրայնացման գործիքների, ինչպես նաև երիտասարդական քաղաքականություն թեմաներով:

Ոստայն նախագահ Ատոմ Մխիթարյան կարևորելով Մարզային ԱՌԱՋՆՈՐԴարան ծրագիրը նշեց, որ «մարզաբնակ երիտասարդների ներգրավվումը կազմակերպված երիտասարդության շարքերը, կարողությունների գնահատումն ու անհրաժեշտ գիտելիքների փոխանցումը նպաստում է իրազեկված, ինքնադրսևորված քաղաքացի ձևավորելուն: Մասնակից երիտասարդներն այսուհետ իրենք են դառնում ուսուցանողներ և իրենց կարողություններով կրթում են իրենց համայնքի, մարզի երիտասարդներն: Ուղեցույցն էլ իրենց համար որպես ուղենիշ է»:

23333911_1575634319194731_2249883046289295560_o

Չարենցավանցի Մարի Հովակիմյանը ակտիվ քննարկման արդյունքում հայտարարեց, որ «նման դասընթացները հնարավորություն են տալիս քաղել առավել շատ տեղեկություն, գիտելիքներ, որոնք օգնում են հետագայում լոկալ մակարդակում իրացնելու»:

Վարդենիկցի Արմեն Հովհաննիսյանն էլ կարևորեց ուղեցույցի գոյությունը, ինչը հնարավորություն է տալու այս թեմաներին անդրադառնալ համակարգված կերպով: Ժամանակ առ ժամանակ թերթելու և համայնքի երիտասարդներին փոխանցելու անհրաժեշտ գիտելիքներ:

Նշենք, որ Ուղեցույցի վերամշակած էլեկտրոնային տարբերակը կտեղադրվի  Ոստայնի կայքում՝ մատչելի բոլորի համար:

Համաշխարհային համահայկական երիտասարդական ոստայնը` (Ոստայն) միջազգային երիտասարդական կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապը, համախմբել հայ երիտասարդությանն ազգային  ինքնության և ազգային արժեհամակարգի պահպանման գաղափարի շուրջ:

Upcoming events

January 2018
M T W T F S S
« Dec    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները