World Armenian Youth Network

Մենք քո զինվորն ենք, Արցախ

Անտվերպենում գործող «Նուարդ» մշակութային միությունը մայիսի 8-ին կազմակերպել էր երեկո նվիրված մայիսյան հաղթանակներին:

Ներկաներին շնորհավորելով եռատոնի առթիվ՝ միության նախագահ Գևորգ Մինասյանը խոսել է Ավարայրի ճակատամարտի, Մեծ Հայրենականի ու հաղթանակի կերտման գործում իրենց ավանդն ունեցած հայորդիների, Սարդարապատի ճակատամարտի և Շուշիի ազատագրման գործում տարած մեր փառահեղ հաղթանակների մասին:

Երեկոյի ընթացքում ցուցադրվել են մի շարք փաստավավերագրական ֆիլմեր:

Երեկոյի մասնակիցների համար ելույթ են ունեցել միության «Բարեկամություն» պարի անսամբլը, երիտասարդական ու մանկական խմբերը (պարուսույց Անժելա Ավակիմյան), որոնք իրենց ելույթն ավարտել են «Մենք քո զինվորներն ենք, Արցախ» խոսքերով:

«Նուարդ»  միության լրատվական ծառայություն

13149853_1143402185682169_1529768371_n Untitled

Upcoming events

November 2017
M T W T F S S
« Apr    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները