World Armenian Youth Network

ՈՍՏԱՅՆի հանդիպումները Ֆրանսիայում և Գերմանիայում

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի վարչության անդամ Սլավա Մեժդոյանը ապրիլ և մայիս ամիսներին մի շարք հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ու Գերմանիայի հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ապրիլի 23-ին Մայնի Ֆրանկֆուրտում Սլավա Մեժդոյանը հանդիպում է ունեցել ՈՍՏԱՅՆ-ի անդամ Գերմանա-հայկական ուսանողական «ՀԱՅՔ» ակումբի վարչության անդամներ Լևոն Կամերյանի և Սահակ Արտազյանի հետ:

Ապրիլի 28-ին Ստրասբուրգում Հայորդիներ երիտասարդական կազմակերպության գրասենյակում ներկայացվել է ՈՍՏԱՅՆի գործունեությունը, նպատակներն ու կառուցվածքը: Սլավա Մեժդոյանը ներկայացնելով երիտասարդական աշխատանքը՝  պատասխանել է ԵԽ մայրաքաղաքում հավաքված հայ երիտասարդներին հուզող բազմաթիվ հարցերին:

Փարիզում տեղի են ունեցել հանդիպումներ Հայ Առաքելական Եկեղեցու «Եկեղեցասեր երիտասարդաց միության» համակարգող Գոռ Հախվերդյանի և Փարիզի «Նազարբեկ» երիտասարդական կազմակերպության ղեկավար Սևակ Սարիկյանի հետ:

Բոլոր հանդիպումները մեծ հետաքրքրություն են առաջացրել եվրոպահայ երիտասարդության շրջանում:

Հանդիպումների շրջանակում քննարկվել են Եվրոպայի հայ երիտասարդության խնդիրները, ՈՍՏԱՅՆի և Սփյուռքում գործող երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցության հնարավորությունները, եվրոպական միջազգային ու տեղական ծրագրերում ներգրավվելու կարևորությունը, հայապահպանությանն ու հայկական երիտասարդական շարժման հզորացմանը վերաբերող հարցեր:

Հանդիպումների շրջանակում Եվրոպայում գործող երիտասարդական կազմակերպությունները կարևորել են ՈՍՏԱՅՆԻ դերը աշխարհասփյուռ հայ երիտասարդության համախմբման, ուսուցման ու համատեղ գործունեության հնարավորությունների ստեղծման, Հայրենիքի հետ կապերի ամրապնդման գործում:

Հանդիպումների արդյունքում կողմերի միջև ձեռք են բերվել համաձայնություններ հետագա արդյունավետ համագործակցությանը նպաստող քայլերի վերաբերյալ: Մասնավորապես Ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունները պատրաստակամություն են հայտնել առաջիկայում անդամակցել ՈՍՏԱՅՆին և իրենց ներկայացուցիչների միջոցով մասնակցել Սփյուռք-Հայրենիք գործակցությունը երիտասարդական ոլորտում խթանող որոշումների կայացման գործընթացին:

Հիշեցնենք՝ Ոստայնը ծառայելով հարթակ ազգային ինքնության պահպանման և հայ երիտասարդության հավաքական ուժի վերհանման ու զորեղացման համար՝ նպատակ ունի զարգացնել և ամրապնդել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը երիտասարդության  ոլորտում, նպաստել սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը,  ապահովել երիտասարդության ակտիվ մասնակցությունը Հայաստանում և սփյուռքում երիտասարդությանն առնչվող կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, մարզական, քաղաքական հիմնախնդիրների վերհանմանն ու քննարկմանը: Ոստայնը միավորում է 28 երիտասարդական կառույց 23 երկրից:  

13235869_1018321464905000_639156995_n13084330_1008241712579642_302537308_n (1) 13162498_1011446405592506_1506824221_n

Upcoming events

June 2017
M T W T F S S
« Apr    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները