World Armenian Youth Network

ՈՍՏԱՅՆ-ի ուղերձը Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցի կապակցությամբ

SumgaitԼրանում է Սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցը: 1988 թվականի փետրվարին, ի պատասխան Արցախը Հայաստանին միացնելու մասին պահանջով բողոքի խաղաղ ակցիաների, ադրբեջանական իշխանությունների հանցավոր թողտվությամբ և այդ ժամանակ Ադրբեջանի ողջ տարածքում իշխող հակահայկական հիստերիայի մթնոլորտում Սումգայիթի հայերը դարձան ադրբեջանական ոստիկանության և ամբոխի կողմից հստակ կազմակերպված ջարդերի զոհ։ Ադրբեջանի ազգայնական շրջանակների նույն դաժանություններն այնուհետև շարունակվեցին Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանում, Մարաղայում և այլ բնակավայրերում:

Ոգեկոչելով Սումգայիթյան ջարդերի անմեղ զոհերի հիշատակը՝ Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի աշխարհասփյուռ անդամ կառույցներն իրենց համոզմունքն են հայտնում, որ Սումգայիթյան ջարդերը հանդիսանում են Հայոց ցեղասպանության անպատժելիությունն ու միջազգային դատապարտման բացակայության անուղղակի հետևանք:

Հիմք ընդունելով 1988թ. հուլիսի 7-ին Եվրոպական խորհրդարանի կողմից ընդունված Սումգայիթի կոտորածը դատապարտող բանաձևը, ինչպես նաև կազմակերպված ջարդերի վերաբերյալ անհերքելի ապացույցները՝ Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ը միջազգային հանրությանը կոչ է անում հանդես գալ Սումգայիթյան կոտորածների համապատասխան գնահատականով՝ հետամուտ լինելով նաև բոլոր տուժած անձանց իրավունքների վերականգնմանը:

Հարգանքի տուրք մատուցելով Սումգայիթյան կոտորածների անմեղ զոհերի հիշատակին Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի աշխարհասփյուռ անդամ կառույցներն իրենց պատրաստակամությունն են հայտնում պայքարել մարդկության դեմ ուղղված, ազգային և կրոնական ատելության հիմքով կատարվող հանցագործությունների կանխարգելման համար:

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ

Upcoming events

October 2018
M T W T F S S
« May    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները