World Armenian Youth Network

Ուկրաինական կառույցը միանում է ՈՍՏԱՅՆին

20161127_154153Օրերս Ոստայնի գրասենյակում հյուրընկալվեց Ուկրաինայի «Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդություն» կազմակերպության ներկայացուցիչ Անդրանիկ Ադամյանը: Նպատակը Ոստայնի գործունեությանը մոտիկից ծանոթանալն էր, ինչպես նաև Դնեպրոպետրովսկում հայ երիտասարդների ծավալած լայնամասշտաբ գործունեության հանգամանալի ներկայացումը:

Ոստայնի նախագահ Ատոմ Մխիթարյանը ծանոթացրեց համահայկական կառույցի գործունեության հիմնական ուղղություններին, անդամ-կազմակերպություններին, կառուցվածքին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Նշվեց, որ վերջերս ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության օժանդակությամբ իրականացված ծրագրի արդյունքում Ոստայնի խմբագրական խորհրդի կողմից հրատարակվել է Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույցը՝ հիմք ընդունելով սփյուռքահայ երիտասարդների կարիքները: Գրքույկը այժմ տարածվում է հայկական համայնքներում, առաքվում է երիտասարդական կազմակերպությունների հասցեներով: Ուղեցույցի մի քանի օրինակ, ինչպես նաև Ոստայնի մասին պատմող գրքույկը Անդրանիկը իր հետ տանելու է Ուկրաինա՝ ներկայացնելու երիտասարդներին:

Միաժամանակ հայտնենք, որ «Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդություն» ՀԿ-ն բոլորովին վերջերս դիմել էր ՈՍՏԱՅՆ-ին անդամակցելու խնդրանքով: Ա. Մխիթարյանը տեղեկացրեց, որ արդեն առկա է վարչության դրական եզրակացությունը և ՈՍՏԱՅՆի առաջիկա Ժողովի ընթացքում Ուկրաինայում գրանցված հայկական երիտասարդական կազմակերպությունը պաշտոնապես կդառնա ՈՍՏԱՅՆի երեսունմեկերորդ անդամ-կառույցը: ՈՍՏԱՅՆԻ խորհրդում «Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդություն» ՀԿ-ն լիազորված է ներկայացնելու Նաիրա Մխիթարյանը:

Upcoming events

June 2017
M T W T F S S
« Apr    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները