World Armenian Youth Network

Սուրբ Սարգսի տոնը նշող երիտասարդներից մեկը սիրո անակնկալ խոստովանություն է արել

Հայաստանաբնակ և Սիրիայից Հայաստան հայրենադարձված երիտասարդները միասին նշել են սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:
Միջոցառումը կազմակերպել էին Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական
հասարակական կազմակերպությունը:

Միջ ոցառման համակազմակերպիչ Հայասա Թահմազյանի խոսքով` մի կողմից` իրենք` մի խումբ երիտասարդներով փորձել են պահպանել ազգային ինքնությունը` նշելով մեր մշակույթի մաս կազմող տոնը: «Մյուս կողմից` մենք նպատակ ունեինք աջակցել հայրենադարձված երիտասարդների` հայ հասարակությանը լիարժեք ինտեգրմանը, նրա ավանդույթները յուրացնելուն և հայասատնյան երիտասարդության ակտիվ մասը դառնալուն»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց նա:
Միջոցառումը բացեց Հովհաննես Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» թատերախումբը` «Սուրբ Սարգիս» ներկայացմամբ: Այնուհետև երիտասարդները մասնակցեցին թեմատիկ խաղերի ու ստացան տարատեսակ նվերներ: Միջոցառման բոլոր մասնակիցներին բաժանվեցին աղի բլիթներ: Ի զարմանս ներկաների` երիտասարդ տղաներից մեկը սիրո խոստովանություն արեց իրեն ուղեկցող աղջկան: Բացի այդ` սիրիահայ երիտասարդ տղան կատարեց «Կիլիլիա» երգը տեղաբնակ աղջկա համար:

Հայ Առաքելական Եկեղեցին հունվարի 31-ին նշում է Սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը:

http://armenpress.am/arm/news/792242/surb-sargsi-tony-nshox-eritasardneric-meky-siro-anaknkal.html

Upcoming events

June 2017
M T W T F S S
« Apr    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները