World Armenian Youth Network

Տեղաբնակ և սիրիահայ երիտասարդները միասին նշեցին Սբ. Սարգսի տոնը

Ավելի քան հարյուր երիտասարդ հունվարի 22-ին համախմբվել էին Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ կազմակերպված «Սուրբ Սարգիս՝ սիրո բարեխոս» միջոցառման շուրջ:

Միջոցառման շրջանակում Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վարդան քահանա Գափոյանը ներկայացրեց երիտասարդների և սիրո բարեխոս Սբ. Սարգսի տոնի խորհուրդը: Իրենց հերթին երիտասարդները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու հոգևոր հովվին:

Միջոցառումը հիմքում ունենալով ազգային երգն ու պարը՝ հնարավորություն ընձեռեց տեղաբնակ և հայրենադարձ երիտասարդներին համատեղ հանդես գալ ազգային երգ ու պարով: Ներկայացվեց Քեսապի պարը, հնչեցին հայրենասիրական երգեր, կազմակերպվեցին հետաքրքրաշարժ մրցութային խաղեր և Արարատյան հայրապետական թեմի կողմից տրամադրվեցին թեմատիկ նվերներ:

Միջոցառման մասնակիցներին բաժանվեցին ՈՍՏԱՅՆ-ի և Երիտասարդական ակումբների դաշնության տեղացի և եվրոպացի կամավորների կողմից պատրաստած աղի բլիթները:

Միջոցառման հյուրերի շարքում էին նաև Սփյուռքի նախարարության ներկայացուցիչները:

Միջոցառումը դարձավ հարթակ երիտասարդության շրջանում ազգային և եկեղեցական տոնի տարածման, ինչպես նաև Հայաստանում բնակվող սիրիահայ երիտասարդների ինտեգրման համար: Այն ավարտվեց միասնական շուրջպարով՝ որպես հայ երիտասարդության հավաքական ուժի փառավոր օրինակ:

Աղբյուրը՝ www.hayernaysor.am

Upcoming events

June 2017
M T W T F S S
« Apr    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները