World Armenian Youth Network

Քննարկում «Հայերի վիճակն աշխարհում» տարեկան զեկույցի վերաբերյալ

Համաձայն 2015թ. սեպտեմբերի 26-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի 6-րդ նիստի որոշման՝ ձևավորվելու է Համահայկական խորհուրդ, որի ամենամյա նիստերում քննարկվելու է նաև «Հայերի վիճակն աշխարհում» զեկույցը:

2016թ. առաջին զեկույցը ներկայացնելու է ՀՀ սփյուռքի նախարարությունը՝ համագործակցելով համապատասխան պետական գերատեսչությունների, համահայկական կազմակերպությունների, սփյուռքյան կառույցների և տարածաշրջանային հանձնախմբերի հետ:

Այս առթիվ ս/թ. մարտի 15-ին Սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նպաստող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցների շարքում էր նաև Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը՝ ի դեմս գլխավոր քարտուղար Հայասա Թահմազյանի:

Հանդիպման մասնակից կառույցները հնարավորություն ունեցան ծանոթանալու «Հայերի վիճակն աշխարհում» զեկույցի բովանդակությանը և մասնակցելու «Հայության  առջև ծառացած հիմնախնդիրներն ու առաջնահերթությունները», «Համահայկական, մասնագիտական և տեղական կառույցների դերակատարությունը» և «Հայրենիք-Սփյուռք առնչությունները, Սփյուռքի ներդրումը Հայրենիքում» խնդիրների վերաբերյալ քննարկմանը:

Հ. Թահմազյանը կարևորելով առավել կազմակերպված Սփյուռք ունենալու ջանքերը՝ ներկայացրեց ՈՍՏԱՅՆի կողմից տարվող աշխատանքները երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակցության զարգացման ուղղությամբ և վերհաստատեց ՈՍՏԱՅՆի պատրաստակամությունը՝ իր անդամ-կառույցների միջոցով օժանդակելու «Հայերի վիճակն աշխարհում» զեկույցի պատրաստման աշխատանքներին:

Զեկույցի վերաբերյալ հանդիպում-քննարկումները կկրեն շարունակական բնույթ և հնարավորություն կընձեռեն շահագրգիռ կողմերին դերակատարում ունենալ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը և համահայկական խնդիրների լուծմանը:

 IMG_4594

Upcoming events

June 2018
M T W T F S S
« May    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները