World Armenian Youth Network

Կազմակերպություն

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (Ոստայն), որպես համահայկական երիտասարդական ծրագիր, նախաձեռնվել է Հայաստանի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության կողմից՝ ՀՀ Նախագահի և Եվրախորհրդի ֆինանսական աջակցությամբ: ՈՍՏԱՅՆԸ, որպես միջազգային կազմակերպություն, հիմնադրվել է 2006թ. նոյեմբերի 10-ին Երևանում, Հայաստան:

2009թ-ին Ոստայնը Եվրախորհրդում ձեռք է բերել միջազգային կազմակերպության կարգավիճակ` միավորելով հայկական երիտասարդական կազմակերպություններ` Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Էստոնիայից, Նիդեռլանդներից, Գերմանիայից և Ֆրանսիայից:

Այժմ Ոստայնը միավորում է շուրջ 28 հայկական երիտասարդական կազմակերպություններ Ավստրիայից, Բելառուսից, Բելգիայից, Գերմանիայից, Էստոնիայից, Իսպանիայից, Կիպրոսից, Հունգարիայից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Շվեդիայից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Ֆրանսիայից:

Կազմակերպության նախագահն է Ատոմ Մխիթարյանը:

Ոստայնը ծառայելով հարթակ ազգային ինքնության պահպանման և հայ երիտասարդության հավաքական ուժի վերհանման ու զորեղացման համար՝ նպատակ ունի զարգացնել և ամրապնդել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը երիտասարդության  ոլորտում, նպաստել սփյուռքի հայ համայնքներում հայապահպան գործունեությանը,  ապահովել երիտասարդության ակտիվ մասնակցությունը Հայաստանում և սփյուռքում երիտասարդությանն առնչվող կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, մարզական, քաղաքական հիմնախնդիրների վերհանմանն ու քննարկմանը, խրախուսել երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը տարբեր համահայկական ծրագրերի և միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներին:

Ովքե՞ր են մեր անդամները, մեր կառուցվածքը:

Ոստայնին կարող են անդամակցել հայկական երիտասարդական կազմակերպություններ, խմբեր, կրթական ու մշակութային կառույցներ, որոնք գործում են սփյուռքի հայկական համայնքներում:  Ոստայնի անդամները միավորվում են ըստ տարածաշրջանների՝ Մերձավոր Սփյուռք (Եվրասիա), Եվրոպա, Մերձավոր և Միջին Արևելք, Ամերիկա և Ավստրալիա: Անդամ-կառույցների ներկայացուցիչները ընդգրկվում են Ոստայնի խորհրդում, որն էլ երկու տարի ժամկետով ընտրում է կազմակերպության վարչություն:

Որո՞նք են մեր նպատակներն ու խնդիրները:

Համաշխարհային համահայկական երիտասարդական ոստայնը`  (Ոստայն) միջազգային երիտասարդական կազմակերպություն է, որի հիմնական առաքելությունն է ամրապնդել Հայրենիք-Սփյուռք կապը, համախմբել հայ երիտասարդությանն ազգային  ինքնության և ազգային արժեհամակարգի պահպանման գաղափարի շուրջ:

Ոստայնի նպատակն է բարձրացնել սփյուռքում գործող երիտասարդական կառույցների ու երիտասարդների դերն իրենց համայնքներում, խթանել նրանց մասնակցությունը ժողովրդավարական քաղաքացիության և որոշումների կայացման գործընթացներում:

Կազմակերպության խնդիրն է համախմբելով հայկական երիտասարդական կառույցների, միությունների և ակումբների երիտասարդներին` նրանց կարողությունները ի սպաս դնել Հայաստան-Սփյուռք փոխադարձ կապի զարգացմանը, համահայկական մասնակցություն պահանջող և համահայկական կարևորություն ունեցող հայապահպանության խնդիրների արդյունավետ լուծմանը:

Ոստայնի գործունեությունն ուղղված է քաղաքացիական հասարակությունում երիտասարդության մասնակցության, սոցիալականացման և ինքնաիրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը, երիտասարդության ներուժի ներգրավմանն ու դրա զարգացմանը:

Ոստայնը նպաստելով երիտասարդների սոցիալ-մշակութային, հոգևոր և ֆիզիկական, կրթական, գիտական զարգացմանը,  երիտասարդ քաղաքացիների հանրօգուտ գործունեությանը և նախաձեռնությունների իրականացմանը՝ խթանում է երիտասարդների շրջանում առողջ ապրելակերպը, հոգևոր-մշակութային և հայրենասիրական դաստիարակությունը:

Ի՞նչ ճանապարհ ենք մենք անցել։  

Կազմակերպության գաղափարը ծագել է 2005թ-ին տեղի ունեցած միջազգային  երիտասարդական «Համագործակցություն և ցանցային աշխատանք» ուսուցողական ծրագրի շրջանակում, որի արդյունքում յոթ երկիր ներկայացնող հայկական երիտասարդական կազմակերպություններ որոշեցին հիմնադրել Ոստայն համահայկական երիտասարդական ցանցը:

Անունն ինքնին խոսում է կազմակերպության որպես ցանց, հայապահպանության և համագործակցության համար լայն հարթակ ծառայելու մասին:

Իր գործունեության ընթացքում Ոստայնը ընդլայնել է իր աշխարհագրական տարածվածությունը` ընդգրկելով  18 եվրոպական երկրներ:

2009-ին Ոստայնին հաջողվեց որպես միջազգային կազմակերպություն ճանաչվել Եվրախորհրդի կողմից: Դա նոր հնարավորություններ ընձեռեց, որպեսզի իր գործունեության ընթացքում Ոստայնը բազմաթիվ կրթական և ուսուցողական ծրագրեր  իրականացնի` խթանելով Հայաստան-Սփյուռք կապերի խորացումը, հայկական երիտասարդական կառույցների միջև կապերի հաստատումն ու ամրապնդումը, փորձի փոխանակումը, տարբեր մակարդակներում որոշումների կայացման գործընթացներում երիտասարդների ներգրավումն ու ակտիվ դերակատարումը, երիտասարդության շրջանում ազգային ինքնության պահպանումը:

Ոստայնը պաշտոնապես գրանցվել է նաև ԵՄ-ում՝ որպես միջազգային երիտասարդական կազմակերպություն: Այժմ Ոստայնի անդամ հայկական երիտասարդական կազմակերպությունները ներկայացնում են շուրջ 23 երկիր` սեփական գործունեությամբ նպաստելով Հայրենիք-Սփյուռք փոխադարձ կապի ամրապնդմանը, հայ երիտասարդների ստեղծագործական աճին, նրանց դերի բարձրացմանը միջազգային մակարդակում որոշումների կայացման գործընթացներում: Ոստայնն իր անդամ-կառույցներով աջակցում է Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանն ու հետևանքների վերացմանը, Արցախի հարցի արդարացի լուծմանը, հայոց պետականության հզորացմանը:

No Comments Yet

Leave a Reply

Upcoming events

October 2017
M T W T F S S
« Apr    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները