World Armenian Youth Network

«Ապագա» խորագրով համահայկական երիտասարդական երկրորդ համաժողով

Ս/թ. նոյեմբերի 27-ին մեկնարկեց ՀՀ սփյուռքի նախարարության, Ռուսաստանի հայերի միության, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկության  և Նիժնի Նովգորոդի «Իմաստ»  երիտասարդական ընկերակցության կողմից կազմակերպված Մայր Հայրենիքի և Սփյուռքի հայկական  երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկայացուցիչների «Ապագա» խորագրով երկրորդ համաժողովը, որի նպատակն էր բացահայտել և համախմբել գիտության, իրավունքի, քաղաքականության, լրագրության, տեղեկատվական տեխնոլոգիաների, արվեստի, մշակույթի և այլ ոլորտներում Մայր Հայրենիքի և Սփյուռքի հայազգի ակտիվ երիտասարդների ներուժը և քննարկել նրանց կողմից Հայաստանում զարգացման ծրագրերի իրականացման հնարավորությունը, նպաստել մայրենի լեզվի և ազգային ինքնության պահպանմանը, դիմակայել երիտասարդների ուծացման մարտահրավերներին, ամրապնդել Հայրենիք-Սփյուռք գործակցությունը և համայնք-համայնք կապերը:

17Շուրջ 70  երիտասարդներ աշխարհի 10 երկրից համախմբվել էին այս համաժողովի շուրջ: Նրանց շարքերում էին ՈՍՏԱՅՆի վարչության և քարտուղարության անդամները՝ հանձինս Աստղիկ Ավետիսյանի (Հայաստան), Իոնա Հոբոսյանի (Նիդեռլանդներ), Հայասա Թահմազյանի (Հայաստան), Շահնուր Մինասյանի (Բելգիա), Արտևոմ Միխալևի (Հայաստան), Սլավա Մեժդոյանի (Վրաստան), Անի Մխիթարյանի (Ռուսաստան), Ռուզաննա Ենգիբարյանի (Հայաստան), Գուլնարա Ռուշանյանի (Վրաստան):

12308668_446604205534016_8550187276913018375_nՀամաժողովը մեկնարկեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձով, որն ընթերցվեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Այնուհետև տիկին նախարարը հանես գալով ողջույնի խոսքով՝ կարևորեց այն առաջնային խնդիրները, որոնց լուծման գործում մեծապես իր նպաստը կարող է ունենալ Մայր Հայրենիքի և Սփյուռքի կազմակերպված երիտասարդությունը: «Մասնավորապես երիտասարդներն իրենց ներդրումը պետք է ունենան Հայաստանի առավել զորացմանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և միջազգային իրավունքի հիման վրա  լուծմանը, Սփյուռքի ինքնակազմակերպումը, ազգային ինքնության պահպանմանը և աշխարհասփյուռ հայության ներուժի համախմբմանը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը, հայ  եկեղեցու  շուրջ հայության համախմբմանը, արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի օգնությանն ու աջակցությանը», -նշեց նա:

Համաժողովը տևեց երկու օր, որի շրջանակում զեկույցներով հանդես եկան ՀՀ գերատեսչությունների և տարբեր կառույցների ներկայացուցիչներ: Նրանց շարքերում էին ՀՀԵ ՈՍՏԱՅՆի վարչության անդամներ Աստղիկ Ավետիսյանը և Իոնա Հոբոսյանը:

«Ապագա» խորագրով երկրորդ համաժողովն ավարտվեց մասնակից կազմակերպությունների միջև փոխգործակցության պատրաստակամությամբ՝ մասնավորապես Սփյուռքի համայնքների կազմակերպման, Հայաստանում տուրիզմի խթանման և ազգային բրենդի ձևավորման շուրջ:

Համաժողովի ավարտին մասնակից երիտասարդներն հանդես եկան նաև համատեղ հայտարարությամբ:

1 Untitled

Upcoming events

June 2017
M T W T F S S
« Apr    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները