World Armenian Youth Network

«Ապագա» հայ երիտասարդների երկրորդ համաժողովի հայտարարությունը

Apaga

Հայաստանի, Արցախի և Սփյուռքի երիտասարդների «Ապագա» խորագրով երկրորդ  համաժողովի մասնակիցներս, ընդգծելով համաժողովի կարևորությունը և  կա­ռու­ցո­ղա­կան բնույթը, արձանագրում ենք, որ՝

1. Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող հայկական երիտա­սարդական կազմակերպությունները կարևոր դերակատարություն ունեն հայա­պահ­պանության, հայ ինքնության, մայրենի լեզվի, մշակույթի, ազգային ավանդույթների պահպանման, կրթամշակութային և մտավոր ներուժի վերարտադրման գործում և այսուհետև էլ կշարունակեն իրենց աշ­խատանքները այս ուղղություններով:

2. Հայկական համայնքային երիտասարդական կազմակերպությունների գործու­նեու­թյանը և նրանց ներուժի համախմբման գործընթացին մշտապես պետք է սատար կանգնի ՀՀ սփյուռքի նախարարությունը, համահայկական և հա-մայնքային կառույցները այսուհետև ևս պետք է շարունակեն իրենց աջակցությունը երիտասարդներին՝ ներկա մարտահրավերներին դիմակայելու  համար:

3. Տարբեր ոլորտներում աշխատող հայազգի ակտիվ երիտասարդների ներուժի համախմբումը և ներգրավումը Հայաստանի Հանրապետությունում առկա սոցիալ-տնտեսական և կրթամշակութային խնդիրների լուծման գործընթացում դարձել է օրակարգային խնդիր, և մենք պետք է գործնական քայլեր ձեռնարկենք  այդ  ուղղությամբ:

4. Ներկա պայմաններում առանձնակի կարևորություն է ստանում երիտասար­դական կազմակերպությունների գործուն աջակցությունը և մասնակցու­թյունը համազգային խնդիրների  լուծմանը.

-     Լեռնային Ղա­րաբաղի հիմնահարցի արդարացի լուծմանը,

-    Հայոց ցեղասպանության ճա­նաչման, դատապարտման­ և հետևանքների վերացման պայքարին,

-    Հայոց պետականության ամրապնդմանը,

-   Սփյուռքում ուծացման դեմ պայքարին, հայոց լեզվի իմացությանը և օգտագործմանը, հայկական պատմամշակութային արժեքների և ավանդույթների պահպանմանը,

- Երիտասարդների համագոր­ծակ­ցության արդյունքում բազմապիսի ծրագրերի իրականացմանը (զբոսաշրջություն, սպասարկման ոլորտ, բիզնես, տեղեկատվալան տեխնոլոգիաներ և այլն):

5. Համաժողովի մասնակիցներս կարևորում ենք գործող հայկական երիտասար­դական կազմակերպությունների ավելի ակտիվ մասնակ­ցությունը ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացվող երիտասար­դական ծրագրերին և ձեռնարկներին։

6. Համաժողովի մասնակիցները նշում են, որ նման համաժողովները մեծ խթան են Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի, հայկական երիտասարդական կազմա­կեր­պությունների գործակցության ամրապնդման, սփյուռքյան երի­տասար­դական կազմակերպությունների գործունեության աշխուժացման համար։

7. Մենք հաստատում ենք մեր հանձնառությունը երկու տարին մեկ կամակերպելու   նման  համահայկական երիտասարդական  համաժողովներ:

Հայտարարությունն ընդունվել է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում գործող հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարների և ներկա­յացուցիչների  երկրորդ համաժողովի մասնակիցների կողմից:

28  նոյեմբերի 2015թ., ք Երևան

Աղբյուրը՝ www.hayernaysor.am

Upcoming events

October 2017
M T W T F S S
« Apr    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները