World Armenian Youth Network

Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հավաք-հանդիպումը

Ս/թ. դեկտեմբերի 17-ին Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների հավաք-հանդիպումը, որին մասնակցում էին նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ, ՀՕՖ-ի, ԵՀԽ հայաստանյան Կլոր սեղան հիմնադրամի, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի,  Արևմտյան Հայաստանի վտարանդի կառավարության, «Հովարդ Կարագոզյան» ԲԲՀԿ-ի, Ֆուլեր տնաշինական կենտրոնի ներկայացուցիչները: Հրավիրված հասարակական կազմակերպությունների շարքում էր նաև Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը:

2

Հավաք-հանդիպմանը հրավիրված կազմակերպությունների ներկայացուցիչները հնարավորություն ունեցան ծանոթանալու սփյուռքի նախարարության կողմից իրականացվող ծրագերի ուղղություններին, ինչպես նաև ներկայացրեցին իրենց կազմակերպությունների գործունեությունը: Հանդիպման ընթացքում արծածվեցին և քննարկվեցին սփյուռքի նախարարության հետ համագործակցության հնարավոր ուղիները:

Upcoming events

August 2017
M T W T F S S
« Apr    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները