World Armenian Youth Network

«Ձեռք ձեռքի՝ Դարբնիկի համար». Ոստայնը միացավ Սփյուռքի նախարարության բարեգործական ծրագրին

Համահաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը միանալով ՀՀ սփյուռքի նախարարության «Պարգևի’ր ուրախ Ամանոր» խորագրով ծրագրին՝ ս/թ. դեկտեմբերի 22-ին իր աջակցությունը ցուցաբերեց Երիտասարդական ակումբների դաշնության նախաձեռնած «Ձեռք ձեռքի՝ Դարբնիկի համար» բարեգործական ձեռնարկին:

Նախաձեռնության շնորհիվ ձմեռային հագուստի, գրենական պիտույքների, խաղալիքների և առաջին անհրաժեշտության այլ իրերի փաթեթներ հանձնվեցին Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող փախստական և հայրենադարձ ընտանիքներին:

Դարբնիկ գյուղի 1400 բնակչության 90 տոկոսը Հայաստանում ապաստան գտած իրաքահայ, սիրիահայ և ադրբեջանահայ ընտանիքներ են, որոնց կենսապայմանները բարվոք չեն: Նկատի ունենալով այս ամենը՝ Համահաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը կանգնելով ՀՀ-ի ամենամեծ երիտասարդական կառույցի՝ Երիտասարդական ակումբների դաշնության կողքին, ամանորյա նվերների միջոցով երջանկություն ու ջերմություն նվիրեց Արարատի մարզի Դարբնիկ գյուղում բնակվող ընտանիքներին:10885401_356304837827628_8395050850030275771_n 10858579_356304764494302_1043263112224318824_n1610831_356306837827428_7043425621228787628_n10858397_356307091160736_7034432744627077572_n1620614_356308287827283_8142487026437153059_n

Upcoming events

December 2017
M T W T F S S
« Apr    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները