World Armenian Youth Network

Ոստայնը ներկայացվեց «Mind your language» միջազգային ծրագրի շրջանակում

Ս/թ. ապրիլի 19-26 ընկած ժամանակահատվածում Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (Ոստայն) ներկայացուցիչ Արտյոմ Միխալևը մասնակցելով Բուդապեշտ քաղաքում կայացած «Mind your language» միջազգային ուսուցողական ծրագրին՝ ներկայացրեց Հայաստանը:

Յոթ օր տևողությամբ ուսուցողական ծրագրի նպատակն էր վերհանել եվրոպական երկրների փոքրամասնությունների լեզվական խնդիրները և փորձել գտնել լուծումներ դրանց պահպանման համար:

Ծրագրի մասնակիցների թիվը եղել է երեսուն, որոնք ներկայացրել են Վրաստան, Հունաստան, Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Մակեդոնիա, Լեհաստան, Իսպանիա, Իտալիա, Ուելս, Ավստրիա, Ռումինիա, Հունգարիա, Թուրքիա,  Բոսնիա և Հերցեգովինա, Բելառուս, Շվեյցարիա, Դանիա, Ալբանիա, Սլովակիա և այլ երկրները:

Ծրագրի կազմակերպիչ կառույցներն են եղել՝ Youth Peace Ambassadors Network, Phiren Amenca, Youth of European Nationalities (YEN):11157902_10206628335095894_115633652_n

Արտյոմ Միխալևն իր մասնակցության շրջանակում ներկայացնելով Հայաստանն ու հայերեն լեզուն՝ անդրադարձել է այն երկրներին, որտեղ հայերեն լեզուն պաշտոնապես ճանաչված է որպես փոքրամասնությունների լեզու:

Ուսուցողական ծրագրի շրջանակում Արտյոմը ներկայացրել է նաև Ոստայնի գործունեությունը և իրականցվող ծրագրերի ուղղությունները:

Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Արտյոմ Միխալևը հանդես է եկել նախաձեռնությամբ: Բարձրաձայնելով անհերքելին՝ նա ծրագրի օտարերկրյա մասնակից երիտասարդ առաջնորդներին մանրամասն տեղեկություն է տրամադրել մարդկության պատմության մեջ Հայոց Ցեղասպանության զոհերի արյամբ դրոշմված սև էջի մասին: Ծրագրի մասնակիցները «Recognize the Armenian Genocide» գրությամբ շապիկներով՝ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Ուսուցողական ծրագրի ավարտին մասնակիցները համատեղ մշակել են հետագա համագործակցության համատեղ ծրագրեր:

Upcoming events

December 2017
M T W T F S S
« Apr    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները