World Armenian Youth Network

Օտարերկրացի երիտասարդները հարգեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնի (Ոստայն) ներկայացուցիչ Արտյոմ Միխալևը ս/թ. ապրիլի 19-26-ը մասնակցելով Բուդապեշտ քաղաքում կայացած «Mind your language» միջազգային ուսուցողական ծրագրին՝ ներկայացրեց Հայաստանը:

Ծրագրին մասնակցել է երեսուն հոգի, ովքեր ներկայացրել են Վրաստան, Հունաստան, Հայաստան, Ուկրաինա, Մոլդովա, Մակեդոնիա, Լեհաստան, Իսպանիա, Իտալիա, Ուելս, Ավստրիա, Ռումինիա, Հունգարիա, Թուրքիա, Բոսնիա և Հերցեգովինա, Բելառուս, Շվեյցարիա, Դանիա, Ալբանիա, Սլովակիա երկրները:

11215498_10206704201392504_2029006889_o

Միջազգային ծրագրի շրջանակում ս/թ. ապրիլի 24-ին հանդես գալով նախաձեռնությամբ՝ տարբեր երկրների երիտասարդական կազմակերպությունների գործադիր մարմինները ներկայացնող երիտասարդներին Ոստայնի ներկայացուցիչ Արտյոմ Միխալևը նվիրել է «Recognize the Armenian Genocide» գրությամբ շապիկներ և համապարփակ տեղեկություն է տրամադրել Հայոց ցեղասպանության մասին:
Միջազգային ուսուցողական ծրագրի բոլոր մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնն իր երախտիքի խոսքն է հղում «Յուքոմ» ընկերությանը նախաձեռնությանն աջակցություն ցուցաբերելու և շապիկներ տրամադրելու համար:

Upcoming events

August 2017
M T W T F S S
« Apr    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները