World Armenian Youth Network

Երիտասարդական աշխատողի՝ նորեկների հետ աշխատանքի ուղեցույցն արդեն հասանելի է

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն կազմակերպությունը ի մի է բերել հնարավոր լավագույն փորձը՝ մշակելով նոր ուղեցույց երիտասարդական աշխատողների համար։

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության ֆինանսական օժանդակությամբ Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնին հաջողվեց ավարտին հասցնել «Երկրորդ կանգառ՝ արդյունավետ ներգրավման համար» ծրագիրը։ 2018 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք Իջեւանում կազմակերպվեց ծրագրի ամփոփիչ հանդիպումը, որին մասնակցեցին հայրենիքի ու Սփյուռքի 15 երիտասարդ:

Մի քանի գործողություններից բաղկացած միջազգային ծրագրի առաջնահերթ նպատակներից մեկը լավագույն պայմանների ստեղծումն էր երիտասարդական աշխատողների համար նորեկների հետ աշխատելիս։ Հայաստանի երիտասարդական մայրաքաղաքում մասնակիցների շնորհիվ լիարժեք ու վերջնական տեսքի բերվեց նորեկներին երիտասարդության ոլորտ ներգրավելու խիստ արդի մեթոդաբանական ուղեցույցը, որը հրապարակվեց կազմակերպության պաշտոնական կայքում:

«Ծրագրի արդյունքում մշակված նորեկների ներգրավման մեթոդական ուղեցույցը ներկայացվել է համապատասխան կառույցներին, երիտասարդական ու միջազգային կազմակերպություններին, Սփյուռքի նախարարության միջոցով՝ նաեւ հայկական համայնքներին: Այն տեղադրել ենք «ՈՍՏԱՅՆ»-ի կայքում ու տարածելու ենք սոցիալական ցանցերով: Ուսուցողական նյութերը եւ հրապարակված ուղեցույցը, ստացած գիտելիքներն ու հմտությունները ծրագրին մասնակից երիտասարդական աշխատողները օգտագործելու են արդեն տեղում՝ նոր դասընթացների կազմակերպման, ինչպես նաեւ երիտասարդներին համայնքային հասարակական կյանք ներգրավելու համար»,- նշեց Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայն կազմակերպության նախագահ Ատոմ Մխիթարյանը։ Վերջինս հավելեց նաեւ, որ նախատեսում են մշակել մեխանիզմ՝ հաշվարկելու հայկական համայնքներում ներգրավվող նորեկ-երիտասարդների թիվը. այն հավաքվելու ու համակարգվելու է «ՈՍՏԱՅՆ»-ի քարտուղարության կողմից:

«Նախատեսում ենք մշակված ուղեցույցի հիման վրա ստեղծել ինտերնետային հարթակ՝ երիտասարդական աշխատողներին առավել հասանելի դարձնելու նորեկներին երիտասարդության ոլորտ ներգրավելու մեթոդներն ու ձեւերը: Արդեն ստանում ենք առաջարկություններ՝ ուղեցույցը մի քանի լեզվով թարգմանելու, որպեսզի մեծանա հասանելիությունը, օգտագործման շրջանակը»,- ընդգծեց «ՈՍՏԱՅՆ»-ի նախագահ Ատոմ Մխիթարյանը:

«Թիմը շատ կարեւոր է նմանատիպ երկարաժամկետ ծրագրերի իրականացման համար։ Մեր թիմը վստահ է, որ այս ուղեցույցը մշտապես կլինի երիտասարդական աշխատողի համակարգչի էկրանին, քանի որ այն հետաքրքիր նորարարություն ունի։ Ուղեցույցը ներառում է բազում՝ արդեն իսկ զտված ռեսուրսներ եւ օգտագործման պատրաստ գործիքներ սոցիալական ներգրավման վերաբերյալ»,- նշեց «ՈՍՏԱՅՆ»-ի գլխավոր քարտուղար, ուղեցույցի հեղինակ Դիանա Եղիազարյանը։

«Երկրորդ կանգառ՝ արդյունավետ ներգրավման համար» ծրագրի մասնակիցները նաեւ հանդիպումներ ունեցան Իջեւանի քաղաքային ակտիվ կառույցների ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքապետարանի աշխատակից Տաթեւիկ Նազինյանի հետ։ Քննարկում ծավալվեց նաեւ «Եվրասիա» համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի եւ Տավուշի տուրիզմի զարգացման եւ հետազոտության կենտրոնի ներկայացուցիչների հետ։

 

SECOND STOP FOR EFFECTIVE INCLUSION Handbook for Youth Workers dealing with newcomers

Upcoming events

February 2019
M T W T F S S
« Dec    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728  

(Armenian) Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Нас поддерживают

Наши партнеры