World Armenian Youth Network

«Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը». հանդիպում-սեմինար

2016թ. փետրվարի 20-ին «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական կազմակերպությունը Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի և Երիտասարդական ակումբների դաշնության հետ համատեղ կիրականացնի աշխատանքային սեմինար-հանդիպում «Երիտասարդական նախաձեռնությունների կարևորությունը, երիտասարդների ձայնը և ակտիվ մասնակցությունը համայնքային և միջազգային հարթակներում» խորագրով թեմաների շուրջ:

Աշխատանքային սեմինար-հանդիպումը կազմակերպվում է «ՀԱԼԷՊ» կազմակերպության կողմից իրականացվող «Սիրահայ երիտասարդները հանուն ավելի լավ ապագայի Հայաստանում» երիտասարդական կրթական ծրագրի շրջանակում, որի կարևորագույն նպատակն է հզորացնել Երևանում բնակվող սիրիահայ երիտասարդների գիտելիքները և կարողությունները՝ կառուցելու ավելի լավ ապագա Հայաստանում։

Սեմինար-հանդիպման թեմաներն են՝

«Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացման փուլերը»։

«Տեղական ու եվրոպական կառույցներն ու դրանց կողմից իրականացվող երիտասարդական ծրագրերը»։

«Հայ երիտասարդների մասնակցությունը տեղական/միջազգային երիտասարդական ծրագրերին»։

Սեմինար-հանդիպման թեմաները կներկայացնեն Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆի գլխավոր քարտուղար Հայասա Թահմազյանը և Երիտասարդական ակումբների դաշնության գլխավոր քարտուղար Սիրարփի Մանյանը։

Սիրով հրավիրում ենք սիրիահայ և տեղաբնակ երիտասարդներին մասնակցել աշխատանքային սեմինար-հանդիպմանը, որը տեղի կունենա ս/թ փետրվարի 20-ին, ժամը՝ 15։00-ին, «ՀԱԼԷՊ» կազմակերպության նորաբաց կենտրոնում, հասցե՝ Վարդանանց փակուղի 8ա, տարածք 3։

Upcoming events

December 2017
M T W T F S S
« Apr    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները