World Armenian Youth Network

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-րդ ՏԱՐԵԼԻՑԻՆ ԸՆԴԱՌԱՋ համահայկական երիտասարդական հանձնաժողով

Ծրագիրը նպատակ է հետապնդում երիտասարդության մոտ Հայոց Ցեղասպանության մասին
տեղեկացվածության մակարդակի բարձրացմամբ նպաստել երիտասարդական
կազմակերպությունների, միջազգային կառույցների կողմից դրա ճանաչմանն ու
դատապարտմանը:

Ծրագրի խնդիրներն են.
-Կազմակերպել հնգօրյա համահայկական երիտասարդական ֆորում-հավաք Հայաստանում և
ստեղծել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջացառումների համակարգման
համահայկական երիտասարդական հանձնաժողով,
-հիմնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման
համաշխարհային երիտասարդական շարժում /Շարժում/,
-Սփյուռքի համայնքներում ստեղծել Շարժման երիտասարդական
հանձնախմբեր/լոբբիստական խմբեր,
-Մշակել Շարժման միջոցառումների ծրագիր-ժամանակացույց և հետևողականորեն
իրականացնել երիտասարդական միջոցառումներ աշխարհի տարբեր երկրներում,
-սերտորեն համագործակցել Հայաստանի պետական ու Սփյուռքի կառույցների հետ:

Մասնակիցները
Ծրագրին կարող են մասնակցել Սփյուռքի երիտասարդական կազմակերպությունների,
համայնքային կառույցների 20-30 տարեկան (հնարավոր են բացառություններ) առաջնորդներ
կամ ներկայացուցիչներ:

Ժամկետները և վայրը
Ծրագիրը տեղի կունենա Երևանում և Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք
հռչակված Սիսիանում, 2014թ-ի հունիսի 23-29-ին:
Գործնական տեղեկատվություն
- Մասնակիցների ճանապարհածախսը հոգում է ուղարկող կազմակերպությունը/կառույցը կամ
մասնակիցը:
- Ընտրված մասնակիցները Հայաստանում հյուրընկալվելու 5 օրվա ընթացքում,
անհրաժեշտության պարագայում, կապահովվեն անվճար կացարանով և սնունդով:

Ծրագրի աջակից մեր գործընկերներն են`
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը www.msy.am, www.cragrer.am
ՀՀ սփյուռքի նախարարությունը www.mindiaspora.am
Եվրամիության ERASMUS plus ծրագիրը http://ec.europa.eu/programmes/erasmus‐plus
Երիտասարդական ակումբների դաշնությունը www.fyca.net

Հայտադիմումները
Լրացված հայտադիմումները հարկավոր է ուղարկել info@wostayn.net էլ. հասցով:

application-100
Վերջնաժամկետը 2014 թ-ի հունիսի 15-ն է: Ընտրված մասնակիցները կտեղեկացվեն մինչև
հունիսի 18-ը:
Լրացուցիչ տեղեկատվության համար՝ mkhitaryan@yahoo.com, +37491200798

Սիրով` ՈՍՏԱՅՆ-ի թիմ
Երևան 0015, Մ. Մաշտոցի պ. 4-1/1; wostayn@gmail.com, +37410588768, www.wostayn.net

Upcoming events

July 2018
M T W T F S S
« May    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները