World Armenian Youth Network

Մասը դարձիր ՈՍՏԱՅՆի հավաքին Հայաստանում

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը, կարևորելով Սփյուռքի երիտասարդական կառույցների դերակատարումը Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդման և զարգացման գործում, արժեվորելով միջազգային հարթակում առկա հնարավորությունները երիտասարդական ոլորտում հայրենանպաստ և բազմաճյուղ գործունեություն իրականացնելու համար, բարձր գնահատելով համահայկական երիտասարդական կառույցների համագործակցությունը և ակտիվ մասնակցությունը համահայկական մասնակցություն պահանջող և համազգային կարևորություն ունեցող հայապահպանության խնդիրների արդյունավետ լուծման գործում՝ հրավիրում է Սփյուռքում գործող երիտասարդական կառույցների ղեկավարներին 2016թ-ի օգոստոսի 16-20-ը մասնակցելու Հայաստանում կազմակերպվող միջազգային երիտասարդական ծրագրի, որի շրջանակում սփյուռքահայ երիտասարդ առաջնորդները ձեռք են բերելու գիտելիքներ և հմտություններ ՝

-       երիտասարդական ծրագրեր մշակելու և կազմակերպելու,

-       միջազգային երիտասարդական ծրագրերին մասնակցելու,

-    երիտասարդական ծրագրերի ֆինանսավորումն ապահովելու,

-       ներհամայնքային գործակցությունն առավել խթանելու,

-       կազմակերպական կառավարման հիմունքներն համայնքային գործում արդյունավետ օգտագործելու վերաբերյալ:

Մասնակից լինելով Երիտասարդական ակումբների դաշնության (www.fyca.net) կողմից նախաձեռնված և Եվրախորհրդի (www.coe.int) աջակցությամբ իրականացվելիք «Հակամարտությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» միջազգային երիտասարդական ծրագրի՝ դուք ծանոթանալու եք ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությամբ կազմակերպվող երիտասարդական ծրագրերին, ինչպես նաև հնարավորություն եք ունենալու տեղում գործընկերային հարաբերություններ հաստատելու միջազգային երիտասարդական այլ կառույցների ներկայացուցիչների հետ:

Միջազգային վերոհիշյալ ծրագրին զուգահեռ, որպես սփյուռքահայ երիտասարդ առաջնորդ, դուք ձեռք կբերեք արժեքավոր տեղեկատվություն ՈՍՏԱՅՆի գործունեության, ընթացիկ ծրագրերի, անդամագրության կարգի և 2016-2018թթ. ռազմավարության վերաբերյալ: Ներկայացվելու են նաև համահայկական երիտասարդական աշխատանքին նպաստող կառույցները և նրանց գործունեությունը:

Դուք միաժամանակ հնարավորություն կունենաք մասնակցելու ՈՍՏԱՅՆի անդամ-կազմակերպությունների ներկայացուցիչների ժողովին, առաջադրվելու որպես ՈՍՏԱՅՆի խորհրդի անդամ և մասնակցելու ՈՍՏԱՅՆի նոր վարչության ընտրությանը:

Ծրագրի շրջանակում կազմակերպվելու է նաև այց սահմանամերձ բնակավայր, տեղում ծանոթանալու երիտասարդական առկա խնդիրներին:

Ծրագրի օրերը՝ օգոստոս 16-20

Ժամանում՝ օգոստոս 15

Մեկնում՝ օգոստոս 21

 

Կեցություն՝

«Հակամարտությունների ազդեցությունը շրջակա միջավայրի վրա» ծրագրի շրջանակում ապահովվում է ծրագրի մասնակիցների սնունդը, անհրաժեշտության դեպքում նաև գիշերակացը:

Ճանապարհածախս՝

Ապահովվում է ճանապարհածախսի 75%-ի փոխհատուցումը, եթե առավելագույն ծախսը չի գերազանցում 360 EUR:

Ծրագրին մասնակցնելու համար անհրաժեշտ է անցնել ներքոհիշյալ հղումով և լրացնել մասնակցության հայտադիմումը՝

https://docs.google.com/forms/d/1XDeeazYnIw7w9yB1GcTttvBcg1UnRZ9lDGaHG9wUdkQ/viewform?c=0&w=1

 

Վերջնաժամկետ՝ հունիսի 10

Հարգանքով՝ 

Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ

Upcoming events

September 2017
M T W T F S S
« Apr    
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները