World Armenian Youth Network

Պահված հուշեր, ՀԱՅՈՑ ՄԵԾ ԵՂԵՌՆԻ 100-րդ տարելիցին ընդառաջ

Սիրելի երիտասարդներ,

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը (WostAYN) ընդառաջ գնալով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին՝ տպագրելու և հանրությանն է ներկայացնելու ցեղասպանությունից մազապուրծ եղած անձանց պատմությունների, հուշերի մասին պատմող գիրք:

***

Ոստայնը միավորելով արտերկրում գործող ավելի քան 20 հայկական կազմակերպություններ՝ նախաձեռնում է վեր հանել Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած անձանց պատմությունները՝ տպագրելով գիրք այդ մասին:

Նախաձեռնությունը նպատակ ունի հասարակության լայն շերտերին ներկայացնելու Հայոց ցեղասպանության մասին դեռ չպատմված պատմություններ, ինչպես նաև ներկայացնելու դեռ չհրատարակված լուսանկարներ, հուշեր, պահպանված փաստաթղթեր:

Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար Ոստայնը դիմում է նրանց, ովքեր ցանկանում են իրենց մասնակցությունը բերել գրքի հրատարակման աշխատանքներին՝ ներկայացնելով իրենց ընտանիքների պատմությունները և պահված հուշերը (լուսանկարներ, իրեր, պահպանված փաստաթղթեր):

Նախաձեռնությանը միանալու և մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կից ձևաթուղթը: Լուսանկարների, իրերի, պահպանված փաստաթղթերի դեպքում, խնդրում ենք լուսանկարել և կցել հայտին՝ ուղարկելով wostayn@gmail.com:

Պատմությունները և պահպանված իրերի լուսանկարներն ուղարկելու վերջնաժամկետն է` 2015թ-ի մարտի 31-ը: Յուրաքանչյուրը փոստային առաքմամբ կստանա հրատարակված գրքի օրինակ:

Հարցերի և առաջարկությունների դեպքում կարող եք կապ հաստատել՝ զանգահարելով +374 10588768 կամ +37496007096, +37477105328 հեռախոսահամարներին, ինչպես նաև՝ ուղարկելով նամակ wostayn@gmail.com էլ. փոստի հասցեին:

Խնդրում ենք այս նամակը լայնորեն տարածել հայկական համայնքների, կազմակերպությունների, անհատների շրջանում:

Հարգանքով՝

Ոստայնի քարտուղարություն

Upcoming events

December 2017
M T W T F S S
« Apr    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները