World Armenian Youth Network

Սուրբ Սարգիս՝ երիտասարդների և սիրո բարեխոս

Սիրելի երիտասարդներ,

Հունվարի 22-ին, ժամը 18։30-ին Համաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆը և «ՀԱԼԷՊ» հայրենակցական բարեսիրական հասարակական կազմակերպությունը սիրով հրավիրում են միասին նշելու երիտասարդների և սիրո բարեխոս Սուրբ Սարգսին նվիրված տոնը:

Ազգային երգն իր ժամանակակից մոտեցմամբ, ազգային պարը, հետաքրքրաշարժ մրցութային խաղերը, քահանայի մեկնաբանությունը տոնի խորհրդի և այն նշելու արարողակարգի մասին, թեմատիկ նվերները, և, վերջապես, ազգային ավանդույթը ներկայացնող աղի բլիթի բաժանումը խոստանում են ապահովել բարձր տրամադրություն:

Միջոցառման վայրը՝ ք. Երևան, Վարդանանց 8ա («Հայ ջրմուղ կոյուղի» ՓԲԸ-ի շենք), ժամը՝ 18:30:

Միջոցառման ՄՈՒՏՔՆ ԱԶԱՏ է:

Միջոցառման աջակիցներն են՝ Արարատյան Հայրապետական թեմ, Երիտասարդական ակումբների դաշնություն, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ:

Մաղթում ենք, որ այս տոնն իր լույսով՝ բերի նոր ավետիսներ բոլորին:
Սիրով սպասում ենք ձեզ:

Մանրամասնությունների համար խնդրում ենք զանգահարել 077 10 53 28 կամ 055 38 73 37 հեռախոսահամարներին:

Upcoming events

October 2017
M T W T F S S
« Apr    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները