World Armenian Youth Network

Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույց. Հանդիպում Գյումրիում

Համաշխարհային հայկական երիտասարդական ոստայնը ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Սփյուռքահայ երիտասարդ առաջնորդի ուղեցույց» ծրագրի շրջանակներում մայիսի 7-ին, ժամը 10:30-ին Գյումրի  Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում կազմակերպում է հանդիպում Գյումրիի երիտասարդ առաջնորդների, երիտասարդական կառույցների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում կներկայացվեն.

-Ոստայնը, կառուցվածքն ու համահայկական նախաձեռնությունները, իրականացված ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը,

-Գյումրին երիտասարդական մայրաքաղաք. նախապատրաստական փուլն ու նախաձեռնության հաջողության պատմությունը,

-Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունը՝ Երիտասարդական ակումբների դաշնությունը (FYCA), երիտասարդական ակումբային շարժումն ու ոչ ֆորմալ կրթության մեթոդաբանությունը:

Հանդիպման շրջանակում մասնակից երիտասարդները հնարավորություն կունենան բարձրաձայնել խնդիրներ, որոնց լուծումները մեծապես կնպաստեն երիտասարդության ոլորտում Հայրենիք-Սփյուռք գործակացության զարգացմանը: Խմբային քննարկումների արդյունքում ծնված առաջարկությունները տեղ կգտնեն մշակվելիք Երիտասարդ առաջնորդի ուղեցույցում:

Upcoming events

August 2017
M T W T F S S
« Apr    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները