World Armenian Youth Network

«Երկրորդ կանգառ՝ արդյունավետ ներգրավման համար» կրթական ծրագրի մասնակիցների կանչ

Եվրախորհրդի Երիտասարդական հիմնադրամի աջակցությամբՀամաշխարհային հայկական երիտասարդական ՈՍՏԱՅՆ-ի  կողմից կազմակերպված՝ «Երկրորդ կանգառ՝ արդյունավետ ներգրավման համար» կրթական ծրագիրը տեղի կունենա Հայաստանի մայրաքաղաքում՝ Երևանում, 2018թ-ի հունիսի 24-ից հուլիսի 1-ը։

Միգրացիան ժամանակակից հասարակությունների սոցիալական, տնտեսական և քաղաքական կարևոր խնդիրներից մեկն է և մարտահրավեր է նետում ինչպես միգրանտներին, այնպես էլ հյուրընկալող համայնքներին: Նորեկները մարդիկ են, ովքեր երեկ հպարտանում էին իրենց հայրենիքով, հասարակական դիրքով, հաճախ լավ կրթված էին, բայց այսօր նրանք փախստականներ են, նորեկներ, միգրանտներ և ապաստան հայցողներ:

Մենք  կարծում ենք, որ երիտասարդական կազմակերպությունները և երիտասարդները կարող են առանցքային խնդիր լուծողներ լինել՝ իրենց ամենօրյա աշխատանքի միջոցով նորեկներ գտնելով և ինտեգրելով: Եթե կազմակերպություններն ընդգրող չեն, ուրեմն հասարակության մյուս խավերն էլ հեշտությամբ չեն ընդունի բոլոր «նորեկներին»: Ավելին՝ հաճախ սոցիալական օգնության հնարավորությունների և ուղիների վերաբերյալ տեղեկացվածության մակարդակը ցածր է:

«Նորեկ» ասելով մենք հասկանում ենք ոչ միայն մի վայրից մյուսը տեղափախովող մարդկանց, այլև նրանց, ովքեր դեռ պետք է ավարտին հասցնեն քաղաքական ապաստան խնդրելու օրինական գործընթացը: Մենք նաև ներառում ենք պատերազմող երկրներից փախուստի դիմած մարդկանց, որոնք փախստականի կարգավիճակ են ստացել, ինչպես նաև մարդկանց, ովքեր աշխատանք և ավելի լավ կյանք են փնտրում: Բացի այդ, ներառում ենք մարդկանց, ովքեր ավելի լավ հասարակական կյանք են փնտրում, բարձրագույն կրթություն և այլն: Արդյունքում, վերը նշված բոլոր մարդկանց, որոշեցինք ներկայացնել ՆՈՐԵԿ բառով։ Նորեկ համարվելու համար մարդը պետք է ունենա մշակութային և մտածողության տարբերություններ այն հասարակությունից, որտեղ նա նոր է ժամանել:

Մենք հասկանում ենք ՀԿ-ների և երիտասարդական կազմակերպությունների միջոցով իրավիճակը փոխելու, ինչպես նաև նորեկների հետ աշխատելու և հյուրընկալող երկրում նրանց խնդիրներին օժանդակելու կարևորությունը: Որպես առաջին կանգառ դիտարկում ենք նորեկների մուտքը և կառավարական ու տեղական իշխանությունների, ոստիկանության ու իրավաբանական մրամինների հետ վարչական հարաբերությունները: Այս փուլից հետո, երկրորդ կանգառում, հաշվի առնելով մշակութային տարբերությունները, նորեկը կարող է մեկուսանալ հասարակությունից, եթե ներգրավման համար որևէ երիտասարդական աշխատանք չկա: Երրորդ կանգառը նորեկների վերջնական ինտեգրումն ու հասարակության լիարժեք քաղաքացի դառնալն է: Հասնելով այս փուլին՝ նորեկը կարող է չինտեգրվել հյուրընկալող հասարակությանը և չդառնալ ակտիվ քաղաքացի:

Ծրագրի հիմանական նպասակը՝

◦ Երիտասարդներին զինել գործիքներով ու գիտելիքով, որոնք հնարավորություն կընձեռեն նորեկներին գտնելու, ուղղորդելու և ինտեգրելու համար:

Ծրագրի նպատակները՝

◦ Երիտասարդական կազմակերպություններին տրամադրել պարզ ուղեցույց՝ գործիքներ, նյութեր, ինֆոգրաֆիկա, ռեսուրսներ, որոնք կմեծացնեն  միգրանտներ, փախստականներ ու նորեկներ գտնելու ունակությունները, կդարձնեն նրանց ադապտացումն ավելի սահուն՝ սոցիալական աջակցություն տրամադրելով և աշխատելով սոցիալական ներգրավման ու նորեկից դեպի հասարակության լիիրավ անդամ դառնալու անցման վրա:

◦ 10 երկրներից 30 երիտասարդական աշխատողների համապատասխան հնարավորություններ ընձեռել և կենտրոնանալ երիտասարդական կազմակերպությունների դերի վրա՝ նորեկների «Երկրորդ կանգառ»-ը (ներգրավում երիտասարդական աշխատանքների մեջ) հարթ և ներդաշնակ  դարձնելով հյուրընկալող հասարակության համար:

◦ Առաջիկա 6 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր երիտասարդական կազմակերպությունում նորեկների թիվն ընդլայնել՝ խրախուսելով ու զարգացնելով միջմշակութային կրթությունը, ինչպես նաև հին և նոր նորեկների միջև փորձի փոխանակումը, այսպիսով ստեղծելով խաղաղ գոյակցություն:

◦ Նպաստել երիտասարդ նորեկների ակտիվ քաղաքական ներգրավմանը՝ երկխոսության և մշակութային արտահայտման համար հասարակական միջավայր տրամադրելու միջոցով, ինչպես նաև կարևոր ռեսուրսներ՝ դրական ազդեցություն գործելու համար:

◦ Ուղեցույցի համար նյութեր մշակել՝ հիմնականում, ձգտելով աջակցել երիտասարդական աշխատանքին և երիտասարդական կազմակերպությունների ներգրավմանը:

◦ Կրթական ծրագրի նպատակն է մասնակիցներ ներգրավվել, ովքեր երիտասարդ գործարարներ, ակտիվիստներ, երիտասարդ առաջնորդներ, ՈՍՏԱՅՆ-ի անդամներ և/կամ Եվրոպայի (հատկապես, ՆՈՐԵԿՆԵՐ ունեցող համայնքներից) երիտասարդական կազմակերպությունների գործընկերներից են: Ընտրության ժամանակ մեծ նշանակություն է տրվում նորեկների (միգրանտների, փախստականների, քաղաքացիական ապաստան խնդրողների, միջազգաին ուսանողների, վերաբնակեցվածների) հետ աշխատող երիտասարդ գործարարներին:

Մասնակցության համար.

◦ մանակիցները պետք է լինեն 18-30 տարեկան,

◦ մասնակիցները պետք է ունենան Եվրախորհրդի անդամ պետություններից մեկի ազգություն (https://www.coe.int/en/web/conventions/full-list/-/conventions/treaty/018/signatures?p_auth=l7woLZV0)  (ցանկալի է Հայաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից, Գերմանիայից, Հունգարիայից, Ղազախստանից, Նիդեռլանդներից, Ռուսաստանի Դաշնությունից, Թուրքիայից, Ուկրաինայից):

Դիմելու համար ուղարկեք ձեր ռեզյումեն (CV) և լրացրած դիմումի ձևը wostayn@europe.com էլեկտրոնային հասցեին։

Դիմումի ձևը կարող եք գտնել այստեղ։

Դիմումների վերջնաժամկետը 2018թ-ի ապրիլի 20-ն է:

Դիմումների վերջնաժամկետը երկարացվել է մինչև 2018թ․ մայիսի 5-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմեք Նախապատրաստական թիմին՝ info@wostayn.net կամ Գլխավոր քարտուղարին՝ wostayn@europe.com  հասցեներով:

Upcoming events

November 2018
M T W T F S S
« May    
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930  

Հիշում եմ եվ պահանջում

Subscribe to our newsletter

Մեր Աջակիցները

Մեր գործընկերները